13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Գյուղապետն անջատել է գյուղի լույսերը. Հրապարակ

Արարատի մարզի Այնթապ համայնքում դեկտեմբերի 8-ին կայացած գյուղապետի ընտրությունները, ըստ “Հրապարակ”-ի, բավական թեժ են անցել, ավելի ճիշտ՝ գործող գյուղապետ, գյուղապետի թեկնածու ՀՀԿ-ական Կարեն Սարգսյանն է թեժացրել իրավիճակը՝ գյուղ բերելով տասնյակ ոստիկանների:

Նրա դեմ պայքարող նախկին համայնքապետ, աղմկահարույց անցյալ ունեցող Լեւոն Թարվերդյանը, սակայն, գրեթե չի երեւացել գյուղում, իսկ նրա կողմնակիցները բավական համեստ աշխատանք են տարել: Սակայն, չգիտես ինչու, ՀՀԿ-ական Կարեն Սարգսյանի կողմնակիցներն ընտրությունների ավարտից 10 րոպե անց ամբողջությամբ  հոսանքազրկել են գյուղը եւ գրեթե 30 րոպե մթության մեջ իրենց “գործն” արել:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ