10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Ծառուկյանի հերթական խա՞ղը. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ԱԺ ԲՀԿ խմբակցության մի քանի անդամների հետ ու քննարկել, թե այսօրվա ԱԺ արտահերթ նիստում ԲՀԿ-ն ինչ պահվածք պիտի ունենա։ Այսօր ԱԺ-ում քննարկվելու է 2014թ. բյուջեն։

Մինչ ԱԺ նիստի մեկնարկը, Ծառուկյանը հանդիպելու է խմբակցության բոլոր անդամների հետ ու հրահանգելու է, որ իրենց ելույթներում շատ չփնովեն ՀՀ վարչապետին ու նրա գործունեությունը։

 ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցությունը նիստից առաջ քննարկում է ունենալու. “Ուրեմն այսքան քննադատություններից հետո այս ամենը Ձեզ բավարար չէ, ու Դուք ինչ-որ ասեկոսեների՞ եք հավատում։ Մեր բոլոր որոշումները կայացվում են պարոն Ծառուկյանի հետ”,-ասաց նա:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ