Գեւորգ Կոստանյանն անփոխարինելի է. Հրապարակ
“Հրապարակը” գրում է, որ իրենց հարցին` “պատահաբար” չգիտե՞ք, թե ով է փոխարինելու ՀՀ գլխավոր դատախազ նշանակված Գեւորգ Կոստանյանին, որպես ՀՀ ներկայացուցիչ Եվրոպական դատարանում, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասել է. “Ոչ, տեղյակ չեմ. այդ գծով ես այս պահին ունեմ նոր տեղակալ` փոխնախարար Արման Թաթոյանը, որը փոխնախարար է նշանակվել օրերս, իսկ թե ով է փոխարինելու Գեւորգ Կոստանյանին, չգիտեմ”:
“Իսկ մեր տեղեկություններով, Գեւորգ Կոստանյանն անփոխարինելի է: Նա դեռ ինչ-որ ժամանակ կլինի Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչը, որովհետեւ, ինչպես տեղեկացրին մեր աղբյուրները, այդ դատարանում կան մի քանի գործեր, ոչ ներքաղաքական, այլ արտաքաղաքական “հնչեղության”` Ադրբեջանին առնչվող, որոնք վարել է ինքը:
“Եվ ճիշտ կլինի, որ ինքն էլ ավարտի դրանք, հետո կորոշվի` փոխարինո՞ւմ է նրան ինչ-որ մեկը, թե՞ ոչ”,- գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: