18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բարձրաստիճան ոստիկանը “ծանոթ ընկերուհու” մոտ է եղել. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ հայտնի ֆինանսական բուրգի գործով հարցաքննված բարձրաստիճան ոստիկանների ցուցմունքներից պարզ է դառնում, որ այդ բուրգը իրոք ստեղծվել է նրանց կողմից եւ նրանք էլ, օգտագործելով իրենց պաշտոնները, զբաղվել են “փողերի վազվռատով”։ 

“Օրինակ՝ ներկայումս ոստիկանությունում բարձր պաշտոն զբաղեցնող ոստիկաններից մեկին հարցաքննության ժամանակ հարցրել են, թե ինքն այս տարվա մարտի 24-ի երեկոյան չի՞ գտնվել արդյոք Երեւանի Բաղրամյան 77/8 հասցեում, որտեղ ըստ այլ անձանց ցուցմունքների, նա բռնությամբ ու սպառնալիքներով “փողի վազվռատի” օպերացիա է իրականացրել եւ որպես տողացույց՝ քննիչը նշում է, որ այդ ժամերին նրա բջջային հեռախոսը գտնվելիս է եղել նշված հասցեի մոտակայքում։ Բարձրաստիճան ոստիկանն այդ հանգամանքը բացատրել է նրանով, որ ինքը այդտեղ “ծանոթ ընկերուհի” ունի եւ գտնվել է նրա մոտ”,- գրում է թերթը եւ հավելում.

““Ծանոթ ընկերուհուս” տվալները, կներեք, չեմ կարող տալ, քանի որ ես էլ եմ ամուսնացած, նա էլ, եւ դա մեր անձնական կյանքին է վերաբերվում…”,- ցուցմունքում, որի պատճենը մեր ձեռքի տակ է, ասել է բարձրաստիճան ոստիկանը”,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ