14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

ՄԻԱԿ-ի նախկինը Որոտանի ՀԷԿ-ի տնօրեն. 168 ժամ

“168 ժամ”-ի  տեղեկություններով` “Հազարամյակի մարտահրավեր” հիմնադրամ-Հայաստանն” ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն, ապա “Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք” ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը շուտով նշանակվելու է “Որոտանի հէկերի համալիր” ՓԲԸ ղեկավար։ Որոտանի հէկերի համալիրը  ձեռք է բերում ամերիկյան “Կոնտուր Գլոբալ” ընկերությունը 180 մլն դոլարով։  Արա Հովսեփյանը թերթի թղթակցի հետ զրույցում, ըստ էության, չի հերքել այս տեղեկությունը […]

Ե՞րբ է հաստատվելու ՄՄ ճանապարհային քարտեզը. Իրավունք

“Իրավունքի” տեղեկություններով, Մաքսային միության “Ճանապարհային քարտեզը” հաստատվելու է դեկտմբերի 5-ին: Այն, որ լրջագույն եւ ծավալուն նախապտրաստական աշխատանք է ընթանում, երեւում էր Վլադիմիր Պուտինի հետ միասին ժամանած պատվիրակության առավել քան ներկայացուցչական կազմից՝ բազում նախարարներ, տարածքային ղեկավարներ, իսկ Գյումրի ժամանած գործարարները 60-ից ավելի էին: Մանրամանսրեը թերթի այսօրվա համարում:

Ղուկասյանը փնթփնթալով հեռացել է. Ժողովուրդ

Ռուսական բարձրաստիճան պատվիրակության ներկայությունը Գյումրիում երեկ փորձել էր հարգել-պատվել նաև Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Ըստ “Ժողովուրդ”-ի հավաստի աղբյուրների՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքից դուրս գալիս Ղուկասյանը փորձել է մոտենալ մի քանի ռուս պաշտոնյաների, սակայն արժանացել է վերջիններիս թիկնապահների դիմադրությանն ու հետ մղվել։  Քանի որ Ղուկասյանը ոչ Շիրակի մարզպետարանի, ոչ էլ Գյումրու քաղաքապետարանի […]

Զոհրաբյանը փակել է Ծառուկյանի մոտ տանող դռները. Ժամանակ

“Ժամանակ”-ի տեղեկություններով ԱԺ “Բարգավաճ Հայաստան” խմբակացության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը խիստ հանդիմանել է խմբակցության պատգամավոր եւ կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանին՝ այն բանի համար, որ օրերս նա բավականին ակտիվ հրապարակային ելույթներ է ունենում ԲՀԿ-ի անունից: Բանն այն է, որ Ուրիխանյանին հաջողվել է ուղղակի կապի մեջ լինել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, ինչն էլ բավականին ծանր է տարել […]

Գեներալ Մանվելի պատվերը. Իրատես de facto

 “Իրատես de facto”-ի  տեղեկություններով, ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը  դեռ բուժման կուրս է անցնում Ֆրանսիայում եւ նրա վիճակն այնքան էլ լավ չէ: Թոքերի ծանր հիվանդությունը չի ուզում նահանջել: Չնայած բժիշկների ջանքերին, Գրիգորյանի առողջությունը չի վերականգնվում: Այդուհանդերձ, թերթի աղբյուրի պնդմամբ, Մանվել Գրիգորյանը իր հսկողության տակ է պահում եկող տարվա ԵԿՄ հոբելյանական համագումարի աշխատանքները:   Ի դեպ, […]

Գլխավոր դատախազի այցեքարտը՝ պետբյուջեից. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդի”, ՀՀ գլխավոր դատախազությունը վերջերս 126 հազար դրամ է ծախսել նորանշանակ գլխա­վոր դատախազ Գեւորգ Կոստանյանի համար այցեքարտեր պատվիրելու նպատակով: Նշված գումարը, իհարկե, ահռելի չէ, եթե հաշվի առնենք մյուս ծախսերը, բայց հատկանշականն այն է, որ գլխավոր դատախազի այցեքարտն անգամ պատվիրում են պետական բյուջեի միջոցներով հար­կատուներիս հաշվին: Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը […]

Էկոնոմիկայի նախարարը պատրաստ է գլխատվելու. Ժամանակ

“Ժամանակ”-ը երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանից հետաքրքրվել է, թե ինչպես են կառավարության ներկայացուցիչները արձագանքելու Վերահսկիչ պալատի բացահայտումներին, որն առաջիկայում ներկայացնելու է իր հաշվետվությունները ոլորտի վերաբերյալ: “ՎՊ-ը մեր երկրի աուդիտն է, չհամաձայնվել երկրի աուդիտի հետ՝ դա շատ նորմալ է, որովհետեւ բավականին հիմնավորումներ ունենալու դեպքում, չեմ կարծում, որ դա ինչ-որ արտառոց մի բան է”,- ասել է […]

Հանձնաժողովը հավանություն տվեց սեւագիր տարբերակին. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, երեկ զավեշտալի դեպք է գրանցվել Ազգային ժողովի Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովում։ Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել “Ֆինանսական համահարթեցման մասին” օրենքի նախագծին՝ քվեարկությամբ ընդունել է այն։ Ավելի ուշ պարզվել է, որ սխալմամբ քննարկման է ներկայացվել նախագծի սեւագիր, աշխատանքային տարբերակը, որը հակասող դրույթներ է պարունակում եւ տրամաբանական սխալներ։ Ըստ կանոնակարգի՝ ընդունված […]

Պուտինը չի գիշերելու. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, ամենայն հավանականությամբ, Վլադիմիր Պուտինը Հայաստանում չի գիշերի: Ժամանելով Գյումրի՝ նա կմասնակցի այնտեղ կազմակերպվող միջոցառումներին, ապա կգա Երեւան, կայցելի Ծիծեռնակաբերդ, կմասնակցի իր պատվին տրվող ճաշկերույթին եւ կվերադառնա Մոսկվա:  Չգիշերելու պատճառը, ըստ ամենայնի, այն է, որ Բաքու կատարած այցի ժամանակ եւս նա չի գիշերել:

Քույրիկ Լեւոնը թաքցնում է հարկերը. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին պատկանող եւ ՕԵԿ-ական նորաթուխ պատգամավոր Լեւոն Դոխոլյանի (Քույրիկ Լեւոն) կողմից կառավարվող “Հայասի գրուպ” ընկերությունը, չնայած իր ունեցած ծավալների մեծությանը, նույնիսկ 500 խոշոր հարկատուների ցանկում չկա: Բանն այն է, որ այս տարվա առաջին 9 ամիսներին վճարած հարկերի ցուցանիշով “Հայասի”-ն գտնվում է 688-րդ տեղում` 106.7 մլն դրամ հարկով: 2012թ. ցուցանիշներով եղել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի