05 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԻԱԿ-ի նախկինը Որոտանի ՀԷԿ-ի տնօրեն. 168 ժամ

“168 ժամ”-ի  տեղեկություններով` “Հազարամյակի մարտահրավեր” հիմնադրամ-Հայաստանն” ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն, ապա “Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք” ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը շուտով նշանակվելու է “Որոտանի հէկերի համալիր” ՓԲԸ ղեկավար։ Որոտանի հէկերի համալիրը  ձեռք է բերում ամերիկյան “Կոնտուր Գլոբալ” ընկերությունը 180 մլն դոլարով։

 Արա Հովսեփյանը թերթի թղթակցի հետ զրույցում, ըստ էության, չի հերքել այս տեղեկությունը նշելով. “Չեմ մեկնաբանում ոչ մի ձեւ”։

 Արա Հովսեփյանը նախկինում ղեկավարում էր ՄԻԱԿ կուսակցությունը։ Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Հովսեփյանն իր զբաղեցրած երկու նախկին պաշտոններից հեռացել է՝ թողնելով “ոչ այնքան բարի համբավ”, եւ այդ պաշտոնանկություններին առնչություն է ունեցել անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ