31 Մայիսի, Saturday, 2025
KFC

Քույրիկ Լեւոնը թաքցնում է հարկերը. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին պատկանող եւ ՕԵԿ-ական նորաթուխ պատգամավոր Լեւոն Դոխոլյանի (Քույրիկ Լեւոն) կողմից կառավարվող “Հայասի գրուպ” ընկերությունը, չնայած իր ունեցած ծավալների մեծությանը, նույնիսկ 500 խոշոր հարկատուների ցանկում չկա:

Բանն այն է, որ այս տարվա առաջին 9 ամիսներին վճարած հարկերի ցուցանիշով “Հայասի”-ն գտնվում է 688-րդ տեղում` 106.7 մլն դրամ հարկով: 2012թ. ցուցանիշներով եղել է 627-րդը` 138.7 մլն դրամով, իսկ 2011թ.` 324-րդը` 249.3 մլն դրամով: Փաստորեն, մեկ տարվա ընթացքում “Հայասի”-ն ուղղակի կիսով չափ կրճատել է ՀՀ պետական բյուջե վճարվող հարկերը:

Նման բան կարող է տեղի ունենալ երկու հիմնական պատճառով. կա՛մ արտադրանքի ծավալները պետք է գնալով նվազեն, կա՛մ էլ գործարանը պարզապես թաքցնի հարկերը:

Շարունակությունը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ