18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բաջանաղիս հորեղբոր տղեն ասֆալտի գործով՝ լավ էլ փող ա առնում. Առավոտ

“Առավոտ” թերթի խմբագրականը անդրադարձել է Հայաստանի “համաճարակներին”, մասնավորապես արտագաղթին:

Փողոցներում, հրապարակներում, գյուղամեջերում, “բեսեդկեքում”, համացանցում, խորհրդարանում, գործիչների ելույթներում հարցը ներկայացվում է այսպես՝ “սաղ գնում են, հեսա ստեղ մարդ չի մնալու, որովհետեւ սա հեչ ապրելու երկիր չի, հենա՝ բաջանաղիս հորեղբոր տղեն Կեմերովոյում ասֆալտի գործ ա անում՝ լավ էլ փող ա առնում”։

Բառապաշարն, իհարկե, կարոդ է ավելի գրական լինել, բայց “բայղուշական” ինտոնացիան պարտադիր է, մանավանդ՝ նրանց մոտ, ովքեր արդեն գնացել են եւ ձգտում են արդարացնել իրենց քայլը։

 Արտագաղթը որոշ չափով նույնպես “մեսիջ” է, որն ուղղված է մեր իշխանություններին որի վրա վերջիններս, բնականաբար, թքած ունեն), բայց դա նաեւ, թող թույլ տրվի ասել՝ մոդա է, ցեց է, համաճարակ։ Այստեղ “ընդունված է” խոսել եւ գործել որոշակի ձեւով։

 Ո՞րն է ելքը։ Ամեն խաչմերուկին ոստիկա՞ն կանգնեցնել։ Դեռահասներին բացատրել, որ ծխելը վնաս է իրենց առողջությանը։ Գնացողներին ասել, մի՜ գնացեք՝ դա ձեր հայրենի՞քն է։ Ոչ, դա կարող է միշտ հակառակ ռեակցիա առաջացնել։ Բայց կարելի է կարմիր լույսի տակ խելոք կանգնել եւ չգայթակղվել վազողների օրինակով։ 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ