18 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՀՀԿ-ին բոյկոտը չի փրկելու. 168 ժամ

Կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրման հարցով արտահերթ նիստ հրավիրե լու անհաջող փորձից հետո խորհրդարանական հայտնի չորս ուժերը ձեռնամուխ են եղել հարցի քն­նարկման մեկ այլ տարբերակի: “168 ժամը” հիշեցնում է, որ  Աժ ոչ իշխանական ուժերի հրավիրած արտահերթ նիստը չկայացավ, քանի որ իշխող Հանրապետականը բոյկոտեց այն:

Այժմ այդ քաղաքական ուժե­րը որոշել են հարցը մտցնել հերթական քառօրյա’ օգտվելով Աժ կանոնակարգ-օրենքի 52-րդ հոդվա­ծի 6-րդ կետի հնարավորությունից, ըստ որի առանց քվեարկության հարցը կընդգրկվի հերթական նստաշրջան եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ:

“Պատգամավորների առնվազն մեկ երրոր­դի նախաձեռնությամբ ներկայացված Ազգային ժողովի որոշման նախագիծն առանց քվեարկության ընդգրկվում է հերթական նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերում եւ քննարկ­վում արտահերթ”,-ասված է կանոնակարգ-օրենքում:

Արդեն երկու օր է այս առնչությամբ խորհրդա­րանում ստորագրահավաք է անցկացվում եւ ակնկալվում է հարցը խորհրդարանում քննարկել հենց քառօրյա այս նստաշրջանում նոյեմբերի 2-ին, երբ ՀՀԿ-ի բոյկոտն այլեւս չի “փրկի”:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ