Եթե Բարաք Օբաման մինչ օրս ցանկություն չի հայտնել Գյումրի այցելելու, ինքն է տուժել. Շիրակի մարզի ՀՀԿ կառույց. Առավոտ
Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի կարծիքով’ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը մի շարք դրական հետեւանքներ է ունենալու Հայաստանի, հատկաոդես Գյումրու զարգացման համար: Այս մասին գրում է ՛՛Առավոտն՛՛ ու հավելում, որ ըստ Մինասյանի’ գյումրեցի իշխանավորներն ամեն ինչ անելու են հայ֊-ռուսական տնտեսական Ֆորումի ռուս մասնակիցներին գործընկերներ դարձնելու ուղղությամբ:
Իսկ որքանո՞վ է ՀՀԿ ղեկավարը տրամաբանությանը մոտ համարում Վ. Պուտինի այցի նախաշեմին հնչող այն խոսակցությունները, թե ՌԴ նախագահը պատ֊րաստվում է քննարկել Գյումրին փակ քաղաք դարձնելու թեման: ՛՛Խոսակցությունները փակ քաղաքի մասով աբսուրդ եմ համարում, որովհետեւ երբ փակ, խորհրդային գերտերության շրջանում Գյումրին, սահմանակից լինեով Թուրքիային, փակ քաղաք չի եղեւ, հիմա առավել եւս մեր քաղաքը օր օրի ավելի բաց է դաոնում համայն աշխարհի համար: ես, անկեղծ ասած, նման խոսակցության հիմքը չեմ տեսնում, եթե մենք րոպեներ առաջ խոսում էինք ‘ ինչպես ներկայացնել մեր հնարավորությունները ներդրման առումով, որ առավել ունենանք, եւ ոչ միայն ռուսներին, այլեւ ամբողջ աշխարհին, հիմա մտածում ենք քաղաքը փակելու մասի՜ն, որի ոչ տնտեսական, ոչ քաղաքական, ոչ ռազմաստրատեգիական անհրաժեշտությունը չկա: Իսկ ինչ վերաբերում է ՌԴ զորքերի տեղակայման առավել ակտիվացմանը, զինվորականների թվի աճին եւ այլն, ես, որպես գյումրեցի, գոնե վստահ կարող եմ ասել, որպես ականատես, որ մեր քաղաքում միշտ եղել են ռուս զինվորականներ, եւ երբեք Գյումրի-ում չի տարանջատվել կամ քննարկման թեմա դարձել, թե Գյումրիում ռուսներ կամ հրեաներ շատ կան: Այսինքն’ Գյումրին ՀՀ այն քաղաքներից է, որը դեռեւս խորհրդային տարիներին ունիտար չի եղել՛՛,- ասում է թերթի զրուցակիցը:
Սահակ Մինասյանը նաեւ կարծիք հայտնեց, որ եթե մյուս գերտերությունների ղեկավարները, օրինակ’ Բարաք Օբաման, մինչ օրս ցանկություն չեն հայտնել Գյումրի այցելելու, ապա իրենք են տուժել, քանի որ Գյումրին աշխարհի ամենաինքնատիպ քաղաքներից է’ սկսած իր ճարտարապետությունից, Չերքեզ կոչվող ջրահեռացման համակարգից, վերջացրած իր նիստուկացով ու աղուհացով: Ըստ նրա՝ Գյումրին այն քաղաքն է, որը Նիկոլայ ցար, մարգարետ Թետչեր է հյուրընկալել ու նրանց ապշեցրել է: