18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վահան Հովհաննիսյանի ագրեմանի ուշացման իրական պատճառը. Հրապարակ

Քաղաքական շրջանակնե­րում խոսվում է, որ Վահան Հովհաննիսյանի ագրեմանի ուշացման պատճառը Լեւոն Տեր-Պետրոսյանի երբեմնի հայտարարությունն է, թե ՀՅԴ- ն ահաբեկչական կառույց է: Հիմա Գերմանիայում ստուգում են ՀՅԴ բնույթը: ԱԳՆ ”Հրապարակի՛՛ աղբյուրներն ասում են, որ նման բան չկա, Վահան Հովհաննիսյանի ագրեմանի ուշացման պատճառն ընդամենը այն է, որ Վա­հանն անցնում էր ՛՛31՛՛-ի գործով, եւ գերմանացիք ուսումնասիրում են գործի բոլոր հա­տորները, որից հետո հաստատապես կգա դրական պատասխան, գերմանական կողմը կգտնի, որ այն քաղաքական շարժառիթնե­րով է հարուցվել, ինչը ողջ աշխարհում ՛՛ըն­դունված՛՛ ու ՛՛հասկանալի՛՛ պրակտիկա է’ տեղեկացրեց թերթի զրուցակիցը:

Ի դեպ, զուտ ֆորմալ տեսանկյունից արգեմանն ամենեւին էլ չի ուշանում, այն կարող է վեցից-ութ ամիս տեւել. Գերմանիայում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանի պաշտոնավարման ժամկե­տը լրացել է ընդամենը հոկտեմբերին, եւ մինչեւ գարուն ժամկետ կա: 

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ