18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Էս ո՞ր դարն է. Հայկական ժամանակ

Հայկական ժամանկը գրում է, որ Սերժ Սարգսյանին կից սահմա­նադրական փոփոխությունների հանձնաժողովից որեւէ հարցի պատասխան ստանալու համար, պարզվում է, երկար օրերով սպա­սել է պետք: Նախ, անհրաժեշտ է գրավոր հարցում ուղարկել արդա­րադատության նախարարի մամու­լի խոսնակին, ով այդ հարցումը ու­ղարկում է Սահմանադրական դա­տարան, ՍԴ-ն էլ հարցումն ուղար­կում է բարեփոխումների հանձնա­ժողով, որտեղից հարցումը հաս­նում է հանձնաժողովի քարտուղա­րություն: Քարտուղարությունն էլ իր հերթին հարցի պատասխանը ճշ­տում է ՍԴ նախագահ Գագիկ Հա­րությունյանից: Ու քանի որ Գագիկ Հարությունյանին տեսնելն այդքան էլ հեշտ չէ, պետք է սպասել հար­մար առիթի, ասենք, սահմանադ­րական փոփոխությունների հանձ­նաժողովի նիստի, որից առաջ էլ պետք է հարմարեցնել մի 2 րոպեով զրուցել ՍԴ նախագահի հետ: Այսպիսով, խախտվում է անգամ տե­ղեկատվության ազատության մա­սին օրենքը, որը պատասխանի համար սահմանում է հնգօրյա ժամկետ: Ահա նման ոլոր-մոլոր, երկար-բարակ ճանապարհ’ հար­ցերի համար:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ