Մհեր Սեդրակյանը վտանգավոր շինարարություն է սկսել. Ժողովուրդ
“Ժողովուրդը” գրում է, որ, ինչպես արդեն տեղեկացրել էր, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) լայն շինարարություն է սկսել Երեւանի “Էրեբունի” թանգարանի հարեւանությամբ գտնվող Վարդաշենի հրապարակում, ինչը վտանգավոր է, քանի որ հրապարակը մեծ լարման հոսանքի գոտում է գտնվում։ Սակայն որեւէ կառույց չի համարձակվում պատգամավորին արգելել։
“«Նշենք, որ Սեդրակյանին պատկանող գազալցակայանն ու բենզալցակայանը եւս վտանգավոր են համարվում, քանի որ դրանց կողքին դպրոց կա”,- գրում է թերթը եւ հավելում, որ իրենք փորձել են բնակիչների դժգոհության մասով պարզաբանում խնդրել Սեդրակյանից։
“Վերջինս ասաց. “Բոլոր նորմերն էլ պահպանվել են, համապատասխանում ա, չի կարա տենց բան լինի, ինչի կողքն ուզում ա լինի, նորմերը համապատասխանում ա, ֆսյո, վերջացավ։ Թանգարանի, հրապարակի հետ կապված էլ ես տեղյակ չեմ””,- գրում է թերթը։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: