18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Վարչապետը իրենո՞վ է արել. Ժողովուրդ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը փորձում է իր տիրապետությունը հաստատել նաեւ չորրորդ իշխանությունում, պաշտոնավարման առաջին իսկ օրերից նա ձեռնամուխ եղավ տարատեսակ լրատվական կայքեր բացելուն կամ թերթեր ֆինանսավորելուն։ Ըստ “Ժողովուրդ”-ի, ժամանակը ցույց տվեց, որ այդ ամենը բավարար չէ կառավարության արձանագրած ձախողումները կոծկելու եւ սեփական PR–ն անելու համար։ Եվ հիմա, ըստ  օրաթերթի լավատեղյակ աղբյուրներով՝  վարչապետի վերահսկողության տակ է անցել […]

Աշխատավարձ՝ բնամթերքով. Ժամանակ

Օրեր առաջ Երեւանում փակ­վել են միանգամից մի քանի “Սթար” սուպերմարկետներ, մաս­նավորապես՝ Տիգրան Մեծի եւ Մաշտոցի պողոտաների վրա գտնվողները: Ավելի վաղ փակվել էին Կոմիտասում, Նոր Նորք վար­չական շրջանի շուկայի հարեւանությամբ,  Ազատության պողոտա­յում գտնվող “Սթար” սուպերմարկետները: Ըստ “Ժամանակ”-ի, այս սուպերմարկետները ամիսներ շարունակ գրեթե կիսադատարկ վիճակում էին, ինչը վկա­յում էր, որ շուտով կփակվեն: “Սթար”-ի աշխատակիցների խոսքով՝ ընկերությունը սնանկա­ցել […]

Վլադիմիր Գասպարյանը անձամբ բռնություն է կիրառե՞լ Շանթի նկատմամբ.Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է. ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նոյեմբերի 5–ի ուշ երեկոյան Ոստիկանության կենտրոնի բաժնում անձամբ բռնություն է կիրառել բերման ենթարկվածներ Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի նկատմամբ։ Այս մասին երեկ Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հայտնել են Հարությունյանն ու Վարդանյանը։ Փաշինյանը երեկ Երևանի ՁՊՎ-ում տեսակցել է նախօրեին Մաշտոցի պողոտայի իրադարձությունների արդյունքում ձերբակալվածներին։ Թերթը ներկայացրել է […]

Վահան Հովհաննիսյանը Գերմանիայում է. Հայկական ժամանակ

”Այս խնդրի շուրջ մենք պատշաճ կերպով կկապվենք Հայաստանի կառավարության հետ”,-Գերմանիայի ԱԳՆ-ից երեկ այսպես են պատասխանել Վահան Հովհաննիսյանին Գերմանիայում Հայաստանի դեսպան նշանակելու մասին թերթի թղթակցի հարցին: Պատասխանը շթղթակցին հղվել է Գերմանիայի ԱԳՆ մամուլի ծառայության անունից: Իսկ հարցը հետեւյալն էր. ”Ե՞րբ եք ստացել Վահան Հովհաննիսյա­նին Գերմանիայում Հայաստանի դեսպան նշանակե­լու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Կա չգր­ված օրենք, ըստ որի, […]

Շանթ Հարությունյանի հայրը դիմելու է Օբամային. Ժամանակ

”Ժամանակի” զրուցակիցն է ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում բնակվող Շանթ Հարությունյանի հայրը՝ Շահեն Հարությունյանը:  -Կարծում եք՝ ճի՞շտ ճանապարհ էր ընտրել Ձեր որդին, ո՞ւր պիտի հասցներ էդ ճանապարհը: – Ճիշտն ասած՝ ես չեմ իմանում, չեմ կարող կոնկրետ բան ասել, ճիշտ է, թե չէ, ընդհանրապես էդ երկրում ոչ մի բան չի կարելի անել, ճիշտը սա ա, որովհետև ինքը՝ էդ […]

Շատ քչերի լեզուն է պտտվում ասել. Առավոտ

”Առավոտի” խմբագրականում կարդում ենք. ”Հայաստանում իսկապես չկա խոսքի ազատություն՝ մարդիկ վախենում են արտահայտել իրենց կարծիքը։ Երեկ ես դրանում կրկին համոզվեցի։ Շատ քչերի լեզուն է պտտվում ասել, որ փայտերով և պայթուցիկ նյութերով երթ անելը, անկախ նրանից, թե ինչ նպատակներ է այն հետապնդում և ինչպես է դա կոչվում (հեղափոխություն, թե հակահեղափոխություն)՝ վատ է, դատապարտելի է։ “Գմփցնելու” կոչեր […]

Ucom ընկերության մեջ իր ”ուրույն” մասնաբաժինն ունի Տիգրան Սարգսյանը. Ժողովուրդ

Համաձայն ”Ժողովուրդի” լավատեղյակ աղբյուրների` ՀՀ պետական եկամուտների նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող Ucom ընկերության մեջ իր ”ուրույն” մասնաբաժինն ունի նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ու նաև նրա միջնորդությամբ է, որ Ucom-ը նախօրեին Հայաստանում բջջային կապի 4-րդ օպերատոր դարձավ:  Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

Թոշակներն էլի ուշացնում են. Ժողովուրդ

Թեեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն օգոստոս ամսվա թոշակներն ուշացնելու համար հրապարակավ ներողություն խնդրեց, այնուամենայնիվ, մինչ օրս արդեն նոյեմբերի թոշակների բաշխման գործընթա­ցում թերությունները դեռ չեն շտկվել, ոչ միայն նախօրեին, այլեւ երեկ “Հայփոստ”-ի Երեւան քաղաքի բազմա­թիվ բաժանմունքներում թոշակառուների մեծ հերթեր էին գոյացել: Երեկ “ժողովուրդ”-ի խմբագրություն զանգահարած  74-ամյա Էմմա Խնկոյանը զայրացած պատմեց. “Թոշակ ստանալու հերթի մեջ մի կնոջ […]

ԲՀԿ-ի բլբուլը. Հրապարակ

Արարատի նախընտրական  կրքերն ավելի շատ եռում են Երեւանում, քան նախընտրական Արարատում, քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածուին արարատցիներն անգամ նկարով չեն տեսել, փոխարենը  ԲՀԿ-ականները  աղաղա­կում են ՀՀԿ-ականների քարոզչական ապօրինությունների մասին: Կա՞ նման բան. երեկ թերթը հարցրեց  ԲՀԿ-ական թեկնածուին  Սամվել Բարսեղյանին: “Ես որոշել եմ hեռախոսով լրագրողների  հետ աշխատանքնեի չեմ տանում, եկեք ստեղ, ամեն ինչ ինքներդ տեսեք կամ էլ, եթե […]

Ի՞նչ է կատարվում ՀՀԿ-ում. Հայկական ժամանակ

Հանրապետական կուսակցությունն այս օրերին կուսակցության անդամների բազայի ճշգրտումներ է իրականացնում, հաշվառում անում։ Այս մասին ունեցած “Հայկական ժամանակ”-ի տեղեկությունները երեկ հաստատել է կուսակցության մամլո խոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։ “Դա կազմակերպչական գործընթաց է, ինչը պարբերաբար իրականացվում է”,-թերթի թղթակցին հայտնել է Շարմազանովը։ “Արտահերթ ընտրությունների հաստատ չենք պատրաստվում, եւ բոլորին խորհուրդ կտամ նույն կերպ վարվել”։  Այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված