10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Հայաստանի թմրամոլները. Հայոց աշխարհ

Ըստ “Հայոց աշխարհ”-ի Հայաստանում վերջին տարիներին գրանցվել է թմրամիջոցներ օգտագործողների թվաքանակի աճ, թմրամիջոցների նոր ու վտանգավոր տեսակների տարածում: Ըստ  Առողջապահության ազգային ինստիտուտի թմրամոլության եւ թմրամիջոցների դիտակայանի բաժնի ղեկավար Սուրեն Նազինյանի, Հայաստանի բնակչության շրջանում թմրամիջոցների գործածման տարածվածութունը գնահատող հետազոտություն 2005-ից չի իրականացվել:

Պաշտոնական վերջին տվյալներով` Հայաստանում  հաշվառված է 4428 թմրամոլ: 
   Թմրամոլների աճը պայմանավորող գործոններից մեկը նարկոլոգիական բուժօգնության որակի բարելավումն է. այն նպաստում է, որ մարդը գնա, հաշվառվի ու բուժում ստանա: Թմրամոլների աճը պայմանավորված է նաեւ սոցիալական պայմաններով ու գործազրկության աճով:

Ըստ ոստիկանության տեղեկությունների` Հայաստանում թմրամիջոց օգտագործողների 89 տոկոսը գործազուրկ է: Այսինքն՝ գործազրկությունը եւս նպաստում է թմրամոլության աճին: 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ