18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

ԲՀԿ-ն դեռ լսելու է ՀՀԿ-ին. Ժամանակ

Չնայած ՀՀԿ-ԲՀԿ բարիդրացիական համբերությունների վերականգնման մասին լուրերին, այս անգամ եւս, ամենայն հավանականությամբ, ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու ԱԺ բերված “Բյուջե 2014”-ի նախագծին: Կոալիցիայից դուրս գալուց հետո ԲՀԿ-ն ամեն տարի դեմ է քվեարկում բյուջեի նախագծին ու քննադատում կառավարությանը: Երեկ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանից “Ժամանակ”-ի թղթակիցը հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է այս անգամ ԲՀԿ-ն կողմ քվեարկի բյուջեին, քանի […]

Վրաստանը հետ կտա կարտոֆիլը. Հայոց աշխարհ

Վրաստանը Հայաստանին կվերադարձնի 470 տոննա կարտոֆիլ, որ հոկտեմբերի 27-31-ը քսան բեռնատար մեքենաներով հասցվել է Վրաստան, հաղորդում է “Գրուզիա օնլայն” կայքը՝ հղում անելով Վրաստանի ֆինանսների նախարարության տարածած տեղեկատվությանը: Այս մասին տեղեկացնում է “Հայոց աշխարհ”-ը:    Սադախլոյի մաքսակետում բեռների առաջնային զննության ժամանակ հայտնաբերվել են կարտոֆիլի վարակվածության նշաններ։ Կարտոֆիլի նմուշները ստուգվել են լաբորատորիայում, որի ընթացքում հաստատվել է մոտ […]

Կարճրափեշ “ծտերը” խորհրդարանում. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, վերջին շրջանում ԱԺ-ում՝ կրկին ավելացել են երկարոտն, կարճափեշ “ծտերը”, որոնք կարծես քաստինգի են։  Հատկապես Աժ նիստերի օրերին նրանք իրենց սրբազան պարտքն են համարում ելումուտ անել Աժ միջանցքներում՝ համր հիացմունք պատճառելով բոլոր տղամարդկանց։ Հանուն արդարության թերթը նշում է, որ ԱԺ ղեկավարությունը, հատկապես աշխատակազմի ղեկավար Ղարիբջանյանի օրոք, հաճախ էր հավաքում նրանց ու պահանջում պահպանել դրես-կոդի […]

Վարդենիսի հոգեբուժարանում հիվանդները ծեծում են. Ժողովուրդ

Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում հիվանդների հետ դաժան են վարվում։  “Ժողովուրդ”–ը երեկ ահազանգ է ստացել այն մասին, որ Վարդենիսի տուն-ինտերնատի երրորդ բաժնի հիվանդ Արմենուհի Գրիգորյանին փայտով ծեծի են ենթարկել։ Կասկածներ կան, որ նրան ծեծել են հիվանդները։ Չի բացառվում նաեւ բժիշկների կողմից հիվանդին ծեծի ենթարկելու տարբերակը։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ անձամբ Արմինեն կատարվածից հետո շատ վախեցած է եւ հրաժարվում […]

Զարուհին մնաց մենակ Հայկական ժամանակ

“Հայակական ժամանակ”-ը գրում է, որ արդեն մի քանի օր է, ինչ ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ոստիկանները չեն ուղեկցում: Թե ինչու՝ թերթի թղթակցի հարցին ոստիկանությունից չեն պատասխանել: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Էլի՞ Աղվան Գառնիկիչը Հրապարակ

“Աշտարակի ձոր” ռեստորանային համալիրի տնօրեն Կարեն Գեւորգյանը, որը մտերիմ հարաբերություններ ուներ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ եւ նրա հովանավորությամբ պատրաստվում էր Աշտարակի քաղաքապետ դառնալ, “Հրապարակ”-ի տեղեկություններով, ծանր կացության մեջ է հայտնվել։ Նա ռեստորանային համալիրի 51 տոկոս փայաբաժինը որոշել է վաճառել Աղվան Գառնիկիչին՝ պայմանավորվելով, որ նա 1,5 միլիոն դոլարի ներդրում կանի իր բիզնեսում եւ […]

Գեներալները հանուն Իշխանի. 168 ժամ

Ըստ “168 ժամ”-ի, որքան մոտենում է նոյեմբերի 5-ը` Վերահսկիչ պալատի նախագահի լիազորությունների վերջնաժամկետը, այնքան այս պաշտոնի համար պայքարը մեծանում է։ Թերթի  տեղեկություններով՝ օրերս նախագահ Սերժ Սարգսյանին են այցելել Աժ պատգամավորներ՝ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը եւ վարչության անդամ Սեյրան Սարոյանը, եւ միջնորդել, որ նախագահ Սարգսյանը ՎՊ նախագահի թեկնածու առաջադրի Իշխան Զաքարյանին։ Վերջինս ԵԿՄ վարչության անդամ […]

Ծառուկյանը փող չի տվել. Իրատես de facto

 “Իրատես de facto”-ն “Ասում են…” խորագրի ներքո գրել է. “…թե այն, որ Գագիկ Ծառուկյանն ունի շռայլ եւ ահավոր քաջ մարդու իմիջ, ընդամենը նրա փիար-մենեջերների ստեղծած աուրան է նրա շուրջը: Թիմակիցների ու թիմակցուհիների բնորոշմամբ` նա լավ էլ “ձեռից պինդ” է ու եթե շահ չունենա, երբեք գումար չի “տա”: Թերթի տեղեկություններով` մեկ այլ փիար կազմակերպությանը իրականացրած աշխատանքի […]

“Կարֆուր”-ը չի՞ մտնի Հայաստան. Հայկական ժամանակ

Ֆրանսիական “Կարֆուր”-ը Հայաստանում “Դալմա մոլ” առեւտրի կենտրոնում հիպերմարկետ պետք է բացեր մեկ տարի առաջ: Սակայն արհեստական խոչընդոտների պատճառով “Կարֆուրը” որոշեց հիպերմարկետ բացել մեկ այլ տեղում՝ “Երեւան մոլ”-ում: Սակայն, ըստ “Հայկական ժամանակ”-ի, հնարավոր է այն չբացվի: ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաներից մեկը ասել է, որ “Կարֆուրի” մասնագետները այնքան էլ ոգեւորված չեն նաեւ Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցության հեռանկարով: […]

Ամենաշատը՝ Արմեն Գեւորգյանը. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”–ի,  Արմեն Գեւորգյանի ղեկավարած տարածքային կառավարման նախարարությունը բավական շռայլ է ճաշկերույթների հարցում։ Ու սա հասկանալի է, քանի որ այդ ճաշկերույթների գումարների համար նրանք վճարում են ոչ թե սեփական գրպանից, այլ ՀՀ պետական բյուջեի միջոցներից։  Նախարարությունը հունիսին մոտ 1 մլն դրամ է ծախսել “Հին Էրիվան” ռեստորանում ճաշկերույթի, 825 հազար դրամ էլ՝ “Վիկտորիա կոնցեռն” ՍՊԸ-ին պատկանող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված