18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սատարենք Վարդանին առանց չափազանցությունների. Առավոտ

“Առավոտ”-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն անդրադարձել է դերասան Վարդանի Պետրոսյանի կալանավորմանը: Ըստ նրա,  դերասա­նին հերոսացնելը, նրան համարյա թե “խղճի կալա­նավոր” կամ “քաղբանտարկյալ” ներկայացնելը ծայրահեղություն է:

“ Ես էլ եմ այդ դերասանի տաղանդի ջերմ երկրպագուն եւ գիտեմ, որ երկրպագուների մեծամասնությանը իմ գրածը դուր չի գա, բայց հիշեցնեմ, որ խոսքը ոչ թե քաղաքական կամ հասարակական գործունեու­թյան կամ նույնիսկ ոչ թե “գմփցնելով երթի” մասին է [որտեղ մեծ ցանկության դեպքում կարելի է քաղա­քական մոտիվներ գտնել]:

Խոսքը վթարի մասին է, որին զոհ գնացին երկու պատանիներ, եւ նրանց հարազատներն ավելի ծանր ապրումներ ունեն: Հրւսնտ Դինքի հետ համեմատությունը [“Մենք բոլորս Վարդան Պետրոսյան ենք”] կոռեկտ չէ. ստամբուլահայ մեր գործընկերոջը գնդակահարել է ազ­գայնական ահաբեկիչը Դինքի հոդվածների եւ համոզմունքների համար: Դա, այնուամենայնիվ, ճանա­պարհատրանսպորտային պատահարի հետ չես համեմատի:

Որ մեր քննիչներն ու դատավորները կարող են կոոումպացված եւ ոչ պրոֆեսիոնալ դրսեորումներ ունենալ դա փաստ է, բայց չեմ կար­ծում, որ նրանք այստեղ ինչ-որ “քաղաքական հաշվեհարդարի” պատվեր ունեն:

Պոպուլիստն, իհարկե, կհարցնի. “Իսկ եթե նման վիճակում հայտնվեր որեւէ իշխանավորի կամ օլի­գարխի որդի, նրանց կալանավորելո՞ւ էին”: Ուղիղ հարցին ուղիղ պատասխան ոչ միայն չէին կալա­նավորելու, այլեւ ազատելու էին որեւէ պատասխանատվությունից նախադեպերը բազմաթիվ են: Բայց արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Վարդան Պետրոսյա­նի նման նորմալ մարդիկ չպիտի պատասխան տան օրենքի առաջ, եթե մեղավոր են:

Իհարկե, սատարենք մեր սիրելի դերասանին: Բայց առանց չափազանցությունների մեջ ընկնելու, որոնք կարող  են միայն բարդացնել Վարդանի վիճակը”,-գրում է թերթը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ