26 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Նժդեհի սուրը օգնում է ՀՀԿ-ին. Հրապարակ

 Գարեգին Նժդե­հի սուրն առայսօր պահվում է ՀՀԿ գրասենյակում, եւ չի հանձնվել պատմության թանգարանին:

Ըստ “Հրապարակ”-ի,  երբ ինչ-որ “ծանր” վի­ճակ կամ ընտրություն է առաջանում ՀՀԿ-ի համար, հանրապետա­կան վերնախավն ասում է “դարդ մի արեք, Նժդեհի սրով սաղի հախից կգանք”: Սուրը Նժդեհի ժառանգներն են փոխանցել ՀՀԿ-ին, վերջինն այն փորձաքննության է ներկայաց­րել’ ճշտելու, իրո՞ք իրենց Զորավարի սուրն է:

Պարզվել է` այն 1878թ. Զլատաոսի ար­տադրության է, եւ Նժդեհն իր նկարներից մե­կում հենց այդ սրով է: Նմանատիպ սրեր են կրել ռուսական դիվիզիոնների ղեկավարնե­րը, սուրը դիվիզիոնների հետ գնացել է Բալկաններ, հետո, երբ դիվիզիան տեղափոխվել է Կովկասյան ճակատ, անցել է Նժդեհին, թե ինչ պայմաններում, ՀՀԿ-ում չգիտեն:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ