12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Նախարարներն էլ ատկատները բարձրացնելու պահանջ դնեն. Առավոտ

 Ըստ “Առավոտ”-ի խմբագրականների, գծատերերի ցույցը մոտավորապես նույնն է, որ մաքսատան աշխատակիցները ցույց անեն եւ պահանջեն ավելացնել իրենց կաշառքների “ստավկեքը”, կամ ճանապարհային ոստիկանները ցույց անեն՝ տեսանկարահանող սարքերը վերացնելու պահանջով, քանի որ այդ դեպքերում չեն կարողանում տուգանքն իրենց, գրպանը դնել։

Կամ նախարարները գնան Ազատության հրապարակ՝ “Պահանջում ենք ատկատը դարձնել 30 տոկոս” պաստառով։ Գծատերերը նույն համակարգի մի մասն են, նույն՝ այսպես ասած, “կանտորան” են՝ վերը թվարկված քաղաքացիների հետ միասին, եւ նրանց “ընդվզման” պահանջները, ի վերջո, նույն պետական չինովնիկների ձգտումներն են։ Դրա բնական ռեակցիան է՝ “յոլա տարեք ձեր՝ արդեն իսկ ոչ քիչ եկամուտներով”։

Ուղեվարձի բարձրացման մասին հնարավոր կլինի խոսել միայն այն բանից հետո, երբ գծատերերը անեն այնպիսի ներդրումներ անեն, որ հնարավոր լինի վարորդներին ազատել փող հավաքելու անհրաժեշտությունից եւ հետեւաբար “պլանից”, եւ երբ բոլոր ուղեւորները կերթեւեկեն նստած, ինչպես պահանջում է օրենքը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ