14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ջաղինյանը հեռացրել է. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանություն” թերթի տեղեկություններով, Հանրային հեռուստաընկերությունից աշխատանքից հեռացվել են ռուս պրոդյուսերն ու ռեժիսորը։ Նրանց նշանակման մասին լուրը մեծ աղմուկ էր բարձրացրել մամուլում, սակայն նրանց աշխատանքից ազատելու պատճառը, թերթի  տեղեկություններով, ոչ թե այղ աղմուկն էր, այլ նշված անձանց անորակ աշխատանքը։  Ըստ որոշ տեղեկությունների, նրանք երկու մլն դրամ արժողությամբ անոնս են նկարահանել Հանրայինի համար, որը, սակայն, շատ […]

ԲՀԿ-ի փողով միտինգը. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, օրեր առաջ գյուղատնտեսական քոլեջ են այցելել ԲՀԿ–ական մի քանի ակտիվիստներ եւ որոշ ուսանողների հետ “կոնֆիդենցիալ” զրույց ունեցել՝ ասելով, որ ամսական հարյուր հազար դրամ են տալիս, ուզում ես՝ մենակ դու ծախսիր, ուզում ես՝ կիսվի, “բայց երբ ասենք՝ միտինգ է, համերգ է, ժողով է, միջոցառում է, պետք է գաս՝ 5 հոգի հետդ վերցրած”։  Թերթը հիշեցնում […]

Հույս չկա. 168 ժամ

ԱԺ ԲՀԿ խմբակցությունը “դեմ” է քվեարկելու “Հայաստանի հանրապետության 2014 թ. պետական բյուջեի մասին” օրենքի նախագծին: “168 ժամ” թերթի թղթակցի հետ զրույցում այդ մասին ասել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի փոխնախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: Ըստ նրա, հաջորդ տարվա բյուջեի նախագծում կան մի շարք լուրջ թերացումներ, որոնք լուրջ քննադատության տեղիք են տալիս: “Մոտակա օրերին ԲՀԿ խմբակցության […]

Կառավարության շենքից նետված Հայկի ինքնասպանության պատճառը 80 տոկոսով ճշտվել է.Ժողովուրդ

Օգոստոսի 20-ին կառավարության շենքից ինքնասպան եղած ՀՀ բնապահպանության նախարարության աուդիտի բաժնի աշխատակից Հայկ Հայրապետյանի գործը 80 տոկոսով արդեն ճշտվել է։ Այս մասին “Ժողովուրդ”–ի հետ զրույցում ասել է Հայկի հայրը՝ Միշա Հայրապետյանը. “Հոկտեմբերի 30-ին ինձ կանչել էին ոստիկանություն, ու քննիչն ասաց, որ հանգամանքներ կան, դա էլ պարզենք ու ձեզ տեղյակ կպահենք։ Փորձեցի հետաքրքրվել, թե ինչ են […]

Հոգեկան հիվանդը` “հեղափոխական”. Ժամանակ

“Ժամանակ” թերթի տեղեկություններով ` նախօրեին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո ձերբակալվածների մեջ հոգեկան հիվանդ կա, որը օրերս է դուրս գրվել հոգեբուժարանից եւ ունի համապատասխան կարգավի­ճակ` 2-րդ կարգի հաշմանդամ է: Ի դեպ, հոգեկան հիվանդը չի կարող պահվել մյուս ձերբա­կալվածների հետ, եւ սահման­ված կարգով նրան պետք է տեղափոխեն այլ վայր: Նշեք, որ Շ. Հարությունյանը եւս […]

Հանրապետության հրապարակը չի շինվում. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Հանրապետության հրա­պարակի վերակառուցման հայեցակարգայիննախա­գծի բաց մրցույթում հաղ­թող չի ճանաչվել: Այս մա­սին երեկ ոչ պաշտոնա­կան աղբյուրներից հայտ­նի է դարձել թերթի թղթակ­ցին: Մրցույթին ներկայաց­ված էր 13 աշխատանք: Համապատասխան հանձնաժողովը երեկ ամփոփել է մրցույթի արդյունքները, բայց փաստորեն, ներկա­յացված նախագծերից եւ ոչ մեկը արժանի չի հա­մարվել: Մրցույթին ներկայացված նա­խագծերը հաճախ քննադատության էին ենթարկ­վում: Շատ մասնագետներ դրանք […]

Ո՞վ էր Ազատության հրապարակի թուրքը. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ը անդրադարձել է նոյեմբերի 4-ին Ազատության հրապարակում ծավալված դեպքերին: Ըստ թերթի, ոստիկաններն իբր թե նախապես դարանակալել էին երթի կազմակերպիչ-մասնակիցներին եւ պատեհ առիթի էին սպասում նրանց ձերբակալելու համար: Բայց իրականությունը, կարծում եմ, այլ է, քանի որ, նախ, օժանդակ ջոկատը բավական ուշ միացավ երթը վերահսկող ոստիկաններին, եւ հետո ականատես եղա, թե ինչպես սկզբնական ծեծկռտուքի ժամանակ ոստիկանը […]

Վարչապետը իրենո՞վ է արել. Ժողովուրդ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը փորձում է իր տիրապետությունը հաստատել նաեւ չորրորդ իշխանությունում, պաշտոնավարման առաջին իսկ օրերից նա ձեռնամուխ եղավ տարատեսակ լրատվական կայքեր բացելուն կամ թերթեր ֆինանսավորելուն։ Ըստ “Ժողովուրդ”-ի, ժամանակը ցույց տվեց, որ այդ ամենը բավարար չէ կառավարության արձանագրած ձախողումները կոծկելու եւ սեփական PR–ն անելու համար։ Եվ հիմա, ըստ  օրաթերթի լավատեղյակ աղբյուրներով՝  վարչապետի վերահսկողության տակ է անցել […]

Աշխատավարձ՝ բնամթերքով. Ժամանակ

Օրեր առաջ Երեւանում փակ­վել են միանգամից մի քանի “Սթար” սուպերմարկետներ, մաս­նավորապես՝ Տիգրան Մեծի եւ Մաշտոցի պողոտաների վրա գտնվողները: Ավելի վաղ փակվել էին Կոմիտասում, Նոր Նորք վար­չական շրջանի շուկայի հարեւանությամբ,  Ազատության պողոտա­յում գտնվող “Սթար” սուպերմարկետները: Ըստ “Ժամանակ”-ի, այս սուպերմարկետները ամիսներ շարունակ գրեթե կիսադատարկ վիճակում էին, ինչը վկա­յում էր, որ շուտով կփակվեն: “Սթար”-ի աշխատակիցների խոսքով՝ ընկերությունը սնանկա­ցել […]

Վլադիմիր Գասպարյանը անձամբ բռնություն է կիրառե՞լ Շանթի նկատմամբ.Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է. ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նոյեմբերի 5–ի ուշ երեկոյան Ոստիկանության կենտրոնի բաժնում անձամբ բռնություն է կիրառել բերման ենթարկվածներ Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի նկատմամբ։ Այս մասին երեկ Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հայտնել են Հարությունյանն ու Վարդանյանը։ Փաշինյանը երեկ Երևանի ՁՊՎ-ում տեսակցել է նախօրեին Մաշտոցի պողոտայի իրադարձությունների արդյունքում ձերբակալվածներին։ Թերթը ներկայացրել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի