18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ո՞վ էր Ազատության հրապարակի թուրքը. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ը անդրադարձել է նոյեմբերի 4-ին Ազատության հրապարակում ծավալված դեպքերին: Ըստ թերթի, ոստիկաններն իբր թե նախապես դարանակալել էին երթի կազմակերպիչ-մասնակիցներին եւ պատեհ առիթի էին սպասում նրանց ձերբակալելու համար:

Բայց իրականությունը, կարծում եմ, այլ է, քանի որ, նախ, օժանդակ ջոկատը բավական ուշ միացավ երթը վերահսկող ոստիկաններին, եւ հետո ականատես եղա, թե ինչպես սկզբնական ծեծկռտուքի ժամանակ ոստիկանը ոլորելով տաքգլուխներից մեկի ձեռքերը՝ նրան նստեցրեց պատահած տաքսի մեքենան, որ տանի բաժանմունք: 
  

Չի՞ նշանակում դա, որ ոստիկաններն այնքան պատրաստված չէին, որ անգամ ոստիկանական մեքենաներ չկային մոտակայքում: 
   Երբ բոլոր մահակավորներին մեքենաներով հեռացրին, իսկ Մաշտոցի պողոտայի այդ հատվածը ոստիկանները շրջափակեցին՝ հնարավոր խուլիգանությունները կանխելու նպատակով, Շանթ Հարությունյանի ջոկատավորները դեռ խմբված էին այդ վայրում, բղավում էին, պահանջում ազատ արձակել ձերբակալվածներին: Անգամ մի պահ միաբերան սկսեցին բղավելով ոստիկաններին թուրքեր անվանել: 
   Ով է այդ պահին այդտեղ թուրքը, մի՞թե այդ պիտակավորումն ավելի չէր սազի այն ավազակախմբին, որը փողոցի մեջտեղում, անտեսելով, որ մեքենաներ ու տրանսպորտ էր անցնում, պայթուցիկներ բանեցրին:

 Իսկ եթե այդ ինքնաշեն պայթուցիկներն ավելի ուժգին լինեին ու որեւէ մեքենայի կամ ուղեւորափոխադրման միջոցի կողքին պայթելով՝ մարդկանց մահվան պատճառ դառնային: 
   Փառք Աստծո, ամեն ինչ ավարտվեց միայն վիրավորներով: 
   “Այն, ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 5-ին՝ ես այլ կերպ չեմ բնութագրի, քան գաղափարազուրկ խուլիգանություն, անգամ եթե հույզերով դատող ու հավակնոտ Շանթ Հարությունյանը այն նախաձեռնել էր այլ մտադրությամբ: 

   Եվ չփորձենք նրան հերոս դարձնել”,-եզրափակում է թերթը։

Այլ մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ