14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Վարդենիսի հոգեբուժարանում հիվանդները ծեծում են. Ժողովուրդ

Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում հիվանդների հետ դաժան են վարվում։  “Ժողովուրդ”–ը երեկ ահազանգ է ստացել այն մասին, որ Վարդենիսի տուն-ինտերնատի երրորդ բաժնի հիվանդ Արմենուհի Գրիգորյանին փայտով ծեծի են ենթարկել։ Կասկածներ կան, որ նրան ծեծել են հիվանդները։ Չի բացառվում նաեւ բժիշկների կողմից հիվանդին ծեծի ենթարկելու տարբերակը։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ անձամբ Արմինեն կատարվածից հետո շատ վախեցած է եւ հրաժարվում […]

Զարուհին մնաց մենակ Հայկական ժամանակ

“Հայակական ժամանակ”-ը գրում է, որ արդեն մի քանի օր է, ինչ ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ոստիկանները չեն ուղեկցում: Թե ինչու՝ թերթի թղթակցի հարցին ոստիկանությունից չեն պատասխանել: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Էլի՞ Աղվան Գառնիկիչը Հրապարակ

“Աշտարակի ձոր” ռեստորանային համալիրի տնօրեն Կարեն Գեւորգյանը, որը մտերիմ հարաբերություններ ուներ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ եւ նրա հովանավորությամբ պատրաստվում էր Աշտարակի քաղաքապետ դառնալ, “Հրապարակ”-ի տեղեկություններով, ծանր կացության մեջ է հայտնվել։ Նա ռեստորանային համալիրի 51 տոկոս փայաբաժինը որոշել է վաճառել Աղվան Գառնիկիչին՝ պայմանավորվելով, որ նա 1,5 միլիոն դոլարի ներդրում կանի իր բիզնեսում եւ […]

Գեներալները հանուն Իշխանի. 168 ժամ

Ըստ “168 ժամ”-ի, որքան մոտենում է նոյեմբերի 5-ը` Վերահսկիչ պալատի նախագահի լիազորությունների վերջնաժամկետը, այնքան այս պաշտոնի համար պայքարը մեծանում է։ Թերթի  տեղեկություններով՝ օրերս նախագահ Սերժ Սարգսյանին են այցելել Աժ պատգամավորներ՝ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը եւ վարչության անդամ Սեյրան Սարոյանը, եւ միջնորդել, որ նախագահ Սարգսյանը ՎՊ նախագահի թեկնածու առաջադրի Իշխան Զաքարյանին։ Վերջինս ԵԿՄ վարչության անդամ […]

Ծառուկյանը փող չի տվել. Իրատես de facto

 “Իրատես de facto”-ն “Ասում են…” խորագրի ներքո գրել է. “…թե այն, որ Գագիկ Ծառուկյանն ունի շռայլ եւ ահավոր քաջ մարդու իմիջ, ընդամենը նրա փիար-մենեջերների ստեղծած աուրան է նրա շուրջը: Թիմակիցների ու թիմակցուհիների բնորոշմամբ` նա լավ էլ “ձեռից պինդ” է ու եթե շահ չունենա, երբեք գումար չի “տա”: Թերթի տեղեկություններով` մեկ այլ փիար կազմակերպությանը իրականացրած աշխատանքի […]

“Կարֆուր”-ը չի՞ մտնի Հայաստան. Հայկական ժամանակ

Ֆրանսիական “Կարֆուր”-ը Հայաստանում “Դալմա մոլ” առեւտրի կենտրոնում հիպերմարկետ պետք է բացեր մեկ տարի առաջ: Սակայն արհեստական խոչընդոտների պատճառով “Կարֆուրը” որոշեց հիպերմարկետ բացել մեկ այլ տեղում՝ “Երեւան մոլ”-ում: Սակայն, ըստ “Հայկական ժամանակ”-ի, հնարավոր է այն չբացվի: ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաներից մեկը ասել է, որ “Կարֆուրի” մասնագետները այնքան էլ ոգեւորված չեն նաեւ Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցության հեռանկարով: […]

Ամենաշատը՝ Արմեն Գեւորգյանը. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”–ի,  Արմեն Գեւորգյանի ղեկավարած տարածքային կառավարման նախարարությունը բավական շռայլ է ճաշկերույթների հարցում։ Ու սա հասկանալի է, քանի որ այդ ճաշկերույթների գումարների համար նրանք վճարում են ոչ թե սեփական գրպանից, այլ ՀՀ պետական բյուջեի միջոցներից։  Նախարարությունը հունիսին մոտ 1 մլն դրամ է ծախսել “Հին Էրիվան” ռեստորանում ճաշկերույթի, 825 հազար դրամ էլ՝ “Վիկտորիա կոնցեռն” ՍՊԸ-ին պատկանող […]

Վովայի “պաչտավոյ գոլուբներ”-ը Արարատում. Հրապարակ

Նոյեմբերի 10-ին տեղի ունենալիք Արարատի քաղաքապետի ընտրությունները խոստանում են ամենաթեժը լինել։ Ըստ “Հրապարակ”-ի, ընտրություններին ուշի ուշով հետեւող Վովա Գասպարյանն օրումեջ “պաչտավոյ գոլուբներ” է ուղարկում՝ իրավիճակն “զգալու” համար։ Պայքարն այնքան անզիջում է դարձել, որ օրերս ցեմենտի գործարանից մոտ մեկ դյուժին մարդ ազատվել է աշխատանքից՝ ՀՀԿ-ին “հարելու մեղադրանքով”։ Ինչո՞ւ են նրանց ազատել գործից՝ հարցրինք ԲՀԿ մամլո քարտուղար […]

Տիգրան Սարգսյանը Մոսկվայում ձանձրացել է. Չորրորդ իշխանություն

Վերջերս ՀՀ վարչապետ Տիգրւսն Սարգսյանը  պաշտոնական այցով Ռուսաստանի դաշնությունում էր:  ՀՀ կա­ռավարությունն այդ այցը զետեղել էր  կառավարության կայքէջում, գլխավոր լրահոսում, մինչդեռ ռուսներն այնքան անկարեււոր էին համարել այցը, որ դրա մասին անդամ հաղորդագրություն չէին տեղադրել ՌԴ կառավարության կայք-էջում: Ըստ “Չորրորդ իշխանության”,  վարչապետն այնքան ազատ ժամանակ է ունեցել, որ պաշտոնական այցի օրակարգը մի քանի ժամում սպառելուց հետո […]

Իշխանի աթոռը չի ուզում. Ժամանակ

Նոյեմբերի 5-ին ավարտվում է Վերահսկիչ պալատի նա­խագահ Իշխան Զաքարյանի պաշտոնավարումը: ՄԻԱԿ կուսակցության ներկայա­ցուցիչ, Աժ պատգամավոր Լեւոն Մարտի- րոսյանի անունը շրջանառվում է ՎՊ նա­խագահի թեկնածուների շարքում: “Դա հետաքրքիր լուր էր ինձ համար: Ես էլ բավա­կանին զվարճացա այդ լուրից: Հավակնություն չունեմ”, – “Ժամանակի” հետ հեռա­խոսազրույցում հայտարարեց Լեւոն Մարտիրոսյանը: Դիտարկմա­նը, թե ասվում է, որ ինքը Միքայել Մինասյանի թեկնածուն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի