19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Էլի՞ Աղվան Գառնիկիչը Հրապարակ

“Աշտարակի ձոր” ռեստորանային համալիրի տնօրեն Կարեն Գեւորգյանը, որը մտերիմ հարաբերություններ ուներ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ եւ նրա հովանավորությամբ պատրաստվում էր Աշտարակի քաղաքապետ դառնալ, “Հրապարակ”-ի տեղեկություններով, ծանր կացության մեջ է հայտնվել։

Նա ռեստորանային համալիրի 51 տոկոս փայաբաժինը որոշել է վաճառել Աղվան Գառնիկիչին՝ պայմանավորվելով, որ նա 1,5 միլիոն դոլարի ներդրում կանի իր բիզնեսում եւ երկրորդ շունչ կտա համալիրին։ Պարոն Հովսեփյանը, սակայն, փայաբաժինը ոչ թե իր անունով է ձեւակերպել, այլ խնամու՝ Գարեգին Նուշիկյանի։

Ձորի Կարիկը, փաստորեն, միամտություն է ունեցել ներդրումների մասը պատշաճ չեւակերպելու։ Հավանաբար՝ վստահել է պարտնյորների բանավոր խոսքին եւ “քաշվել”։ Նոր փայատերը բավարարվել է ընդամենը մի 200 հազար դոլար ներդրումով եւ հրաժարվում է մնացած գումարը դնել գործի մեջ։

 

Երեկ թերթի հետ զրույցում  նոր բաժնետերը՝  Աժ պատգամավոր, անկուսակցական Գարեգին Նուշիկյանը հաստատեց տեղեկությունը՝ ասելով, որ այս տարի ինքը ձեռք է բերել “Աշտարակի ձոր” ռեստորանի բաժնեմասը՝ հրաժարվելով մանրամասներ ներկայացնել:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ