25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Վովայի “պաչտավոյ գոլուբներ”-ը Արարատում. Հրապարակ

Նոյեմբերի 10-ին տեղի ունենալիք Արարատի քաղաքապետի ընտրությունները խոստանում են ամենաթեժը լինել։ Ըստ “Հրապարակ”-ի, ընտրություններին ուշի ուշով հետեւող Վովա Գասպարյանն օրումեջ “պաչտավոյ գոլուբներ” է ուղարկում՝ իրավիճակն “զգալու” համար։

Պայքարն այնքան անզիջում է դարձել, որ օրերս ցեմենտի գործարանից մոտ մեկ դյուժին մարդ ազատվել է աշխատանքից՝ ՀՀԿ-ին “հարելու մեղադրանքով”։ Ինչո՞ւ են նրանց ազատել գործից՝ հարցրինք ԲՀԿ մամլո քարտուղար Իվետա Տոնոյանին։ “Նման բան չկա”,– ժխտեց նա, սակայն ՀՀԿ գլխավոր գրասենյակից պնդեցին, որ եղել է։

Իր հերթին Արամայիս Գրիգորյանն է մարզպետարանի վարչության պետերին կանչել-զգուշացրել, որ եթե այս ընտրություններին իրենց չարդարացրին, “լավ չի լինելու”։ Ի դեպ, Արարատի ընտրությունների եւ ՀԱՕԿ-ի հայտարարությունների այս “թեժ օրերին” Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չէ:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ