19 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

Արտաքին քաղաքական սկանդալ է հասունանում. Հայկական ժամանակ

Իշխող ՀՀԿ-ում խիստ նեղսրտած են իրենց հեր­թական տապալումից: Թերթը գրում է, որ ՀՀԿ- ականները նշում են, որ հոկտեմբերի 28-29-ին Երեւ­անում նախատեսված ՀՀ- Եվրամիություն միշխորհրդարանական համագոր­ծակցության հանձնաժողո­վի նիստը չի կայանալու: Ըստ նույն շրջանակների, ԵՄ պատգամավորները, Մաքսային միություն մտնելու Հայաստանի աղմկոտ որոշումից հետո, ի նշան բոյկոտի, հրաժարվել են գալ Երեւան: Հայաստան է գալու միայն ԵՄ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցու­թյան […]

Ծառուկյանը Բաղրամյան 26 է հրավիրվել. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդը՛՛ գրում է, որ թերթի տեղեկություններով՝ ՛՛Զվարթնոց՛՛ օդանավակայանում Արթուր Բաղդասարյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո  Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է Բաղրամյան 26, որտեղ Սերժ Սարգսյանի հետ շուրջ 2 ժամ զրուցել են։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մեր սահմանադրական նորմն ու Եվրոպայի ՛՛ծայրահեղ կոշտ՛՛ պահանջը. Առավոտ

՛՛Առավոտը՛՛ գրում է, որ թերթի հետ զրույցում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը` ի պատասխան հարցադրման, արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են հրապարակված այն լուրերը, թե Հայաստանում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների շրջանակներում նախագահի պաշտոնի համար սահմանված` ՀՀ-ում տասնամյա բնակության եւ քաղաքացիության ցենզի վերանայումը կատարվում է Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին եւ նորանշանակ դեսպան Արմեն Սարգսյանի համար, ասել է. […]

ՆԱՏՕ-ական ՛՛ընդլայնում՛՛. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է, որ թերթի տեղեկություններով՝ օրերս Հայաստանում գտնվող Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը, որը նաեւ հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի համար որեւէ խնդիր չկա՝ Հայաստանի ՀԱՊԿ, հետևաբար՝ Մաքսային միությանն անդամակցության հետ կապված, մեր իշխանությունների հետ քննարկել է նաեւ Հայաստանի՝ ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ առաքելության ընդլայնման հարցը։ ՛՛Հիշեցնենք, որ այսօր հայկական ուժերը նման առաքելություն են իրականացնում […]

Փոստանջյանը չի կարող ղեկավարել կուսակցությունը, նա պատրաստվում է որդի ունենալ. 168 ժամ

՛՛168 ժամը՛՛ գրում է, որ իրենց տեղեկություններով՝ ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է. ՛՛Այսօր Հայաստանում կա մեկ քաղաքական գործիչ, ով վայելում է հասարակության աջակցությունը, եւ այդ գործիչը Զարուհի Փոստանջյանն է՛՛: ՛՛Հովհաննիսյանը ցանկանում է հաջորդ տարի հրավիրել կուսակցության համագումար եւ կուսակցության անդամներին առաջարկել նախագահ ընտրել Զարուհի Փոստանջյանին։ Ինքը Փոստանջյանն, ասում […]

Քաղաքապետի թիկնապահները դաժան ծեծի են ենթարկել էլեկտրիկին. Իրատես de facto

՛՛Իրատես de facto՛՛-ն գրում է, որ վերջերս Գյումրիում տեղի ունեցած ՛՛Քաղաքի օր՛՛ հանդիսությունից թերթի տեղի աղբյուրները ուշագրավ մանրամասներ են հայտնում։ ՛՛Տոնական համերգի ժամանակ, երբ բեմ է բարձրացել քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու արտասանել ՛՛Ողջո՛ւյն, Գյումրի՛՛, թատերական հրապարակի լույսերը մարել են։ Սա հարուցել է մարդկանց ծիծաղը, իսկ Բալասանյանի թիկնապահների զայրույթը։ Ինչպես մեր աղբյուրն է տեղեկացնում, վերջիններս ծեծել են […]

Շեֆի հրամանով է արել. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է, որ սպորտի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Էլոյանը դեռ շարունակում է պայքարը հանուն արդարության: թերթի տեղեկություններով՝ նրան նախարարությունից զգուշացրել են դադարեցնել պայքարը, հակառակ դեպքում կհայտնվի իրավապահների թակարդում: ՛՛Նաև, որ մանրակրկիտ ստուգման կենթարկվի իր անցյալը, եւ ցանկության դեպքում ինչ-որ բաներ կպեղեն: Էլոյանն էլ այդ ակնարկներին պատասխանել է. ինչ արել է, շեֆի` ԲՀԿ առաջնորդի […]

Քննադատում են այն մարդիկ, որոնք պատերազմի տարիներին զուգարաններում էին թաքնվում. Իրավունք

՛՛Իրավունքը՛՛ գրում է, գրականագետ Վարդան Դեւրիկյանը’ անդրադառ­նալով Զորի Բալայանի  բաց նա­մակի հանդեպ արեւմտամետ գործիչների ագրեսիվ վերաբերմուն­քին, ասել է, որ չի կարելի այդպիսի ֆա­շիստական անհան­դուրժողականություն դրսեւորել, այն էլ այնպիսի մար­դու հանդեպ, որը ահռելի վաս­տակ ունի: ՛՛Ես զարմանում եմ, խո­սում են մարդիկ, որոնք պատե­րազմի ժամանակ՝ եռամսյա հա­վաքներին, հասարակական զու­գարաններում, կտուրներում ու ՛՛պադվալներում՛՛ էին թաքնվում: Այդ մարդիկ այսօր […]

Յուրի Վարդանյանի որդին բերման է ենթարկվել. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդը՛՛ գրում է, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի ավագ որդին մոտ մեկ շաբաթ առաջ ձերբակալվել է Իրան-Հայաստան սահմանին։ ՛՛Ժողովուրդ՛՛-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ նախարարի որդին փորձել է սահմանակետով թմրանյութ անցկացնել՝ այն պահելով մարմնի տարբեր մասերում, սակայն բռնվել է:  Կապանի ոստիկանները Վարդանյանին բերման են ենթարկել, այժմ գործի քննությունը տեղափոխվել է մայրաքաղաք: […]

Դիզվառելիքի պատմությունը ‘’կջրվի’’. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է, որ Արարատի մարզպետարանի իրենց աղբյուրների տեղեկացմամբ, դիզվառելիքի պատմությունը հիմնովին ջրվել է մի կողմից համաներմամբ ազատված անձանց, մյուս կողմից մարզի գյուղապետերի դրսեւորած կոլեկտիվ ՛՛գիտակցականության՛՛ շնորհիվ։ ՛՛Բանն այն է, որ ինչ-որ հոգատար ՛՛մի ձեռք՛՛ հրահանգել է գյուղապետերին, նույնիսկ նրանց, որոնց մոտ ՛՛դույզն ինչ՛՛ խախտում չի եղել, 400 հազարական դրամ հանգանակություն բերել ՛՛կազնա՛՛՝ փակելու 92 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված