Յուրի Վարդանյանի տղան հաշիշը իր համա՞ր էր բերում. Հայկական ժամանակ
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի շահերի պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը երեկ չէր ցանկանում պատասխանել “Հայկական ժամանակի” հարցերին՝ նշելով, որ գործերին դեռ չի հասցրել ծանոթանալ։ Այդուհանդերձ, թերթի կարճատեւ զրույցի ընթացքում ուշագրավ բաներ ասաց:
– Պարոն Սաֆարյան, Յուրի Վարդանյանի որդին ընդունո՞ւմ Է մեղքը:
-Ախր, այդ գործով դեռ որեւէ քննչական գործողություն չեն կատարել: Ինքը չի ընդունում էն, ինչ իր վրա դրվել է: Ես տղայի հետ չեմ էլ խոսել, մի անգամ տեսել եմ, արձանագրել են, որ ես նրա փաստաբանն եմ ու վերջ:
-Հոր հետ էլ չեք հանդիպե՞լ:
-Չէ, ես ոչ մեկի հետ չեմ հանդիպել, չեմ խոսել, որովհետեւ հանրային պաշտպան եմ, ինձ ոչ ոք ոչ մի բան չի ասել: Ինձ էլ գրասենյակից ասացին’ գնա, որ ավելորդ խոսակցություններ չլինեն, այդքան բան:
–Գոնենյութերին դեռ չեք ծանոթացե՞լ: Մենք ուզում էինք հասկանալ’ սահմանի վրա այդ պատմությունն ինչպես է եղել, ինչպես են նրան բռնել որովհետեւ մամուլում լուրեր եղան, որ իրանական կողմն է նրան բռնել հետո տեղեկանալով, որ հայ պաշտոնյայի որդի է, հանձնել է հայկական կողմին հաշվի առնելով, որ Իրանում նման գործերով մահապատժի են ենթարկում:
-Չէ, ինչ եք ասում, առաջին անգամ ձեզանից եմ լսում այդպիսի բաներ: Այդ թեմայով ոչ նյութերի մեջ բան կա, ոչ էլ… ընդամենը թմրանյութի վերաբերյալ է, որ հաշիշ է, այդտեղ էլ այնքան խախտումներ կան, որ չգիտեմ էլ, թե դրանցից որն է ճիշտ, որն է սխալ: Որ չեմ զբաղվել, հստակ բան չեմ կարող ասել: Հիմա խումբ է ստեղծվել, որ լուրջ քննություն կատարվի:
-Իսկ թմրանյութը մեծ քանակությամբ է եղե՞լ:
Դե, հաշիշ է եղել: Տենց բան չի, որ մեծ քանակությամբ: Երեւի ինքն էլ իր համար է բերել, որ օգտագործի: Ես չգիտեմ, էդ բերել ասելը որն է, իր մոտից հայտնաբերել են, մնացածը չեմ կարող ասել բերել է. թե վերցրել է, թե տվել են, որոշակի բան չեմ կարող ասել: Ինձ ներկայացրել են, որ իր պաշտպանն եմ, այսօր պիտի գնայի մոտը, բայց այնքան զբաղված եմ, չեմ կարողացել գնալ:
-Շատ զարմացանք, որ հանրային պաշտպան է ունենալու:
Դե, ինչ ասեմ, երեւի մարդիկ կան, որ զայրացած են, չեն ուզում… դրա համար… Քննչական մարմիններն են որոշում գրել, մերոնք էլ տվել են, եթե չտային, գործողություններ չէին կարող անել: Մանավանդ, ինքը գրավոր լեզվին չի տիրապետում, բանավոր կցկտուր խոսում է, բայց գրավոր հայերենին չի տիրապետում, մի քանի տառ գիտի, էն էլ նկարում է:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: