18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երեւանցի տղային սպանել է ԿԳԲ-ի Արտակի որդի՞ն. Հայկական ժամանակ

Օրեր առաջ Վանաձորում մրցումների մեկնած Երեւան քաղաքի բնակիչ 15-ամյա Դավիթ Հովակիմյանի սպանության մեջ մեղադրվող Կարեն Կունգորցեւի մայրը՝ Անահիտ Հարությունյանը “Հայկական ժամանակ”-ի հետ զրույցում ասել է, որ որդին կապ չունի միջադեպի հետ:

 “Հոկտեմբերի 12-ի առավոտյան աշխատանքի վայրից Կարենն ինձ զանգեց, ասեց՝ մամ, ինձ 3000 դրամ գումար ա պետք, ես ասեցի՝ կտամ ու ինքը եկավ տուն, փողը վերցրեց եւ դուրս եկավ։ Մեր բնակարանի մոտ այգի կա։ Դուրս գալուց մտել էր այգի եւ քայլելով գնացել դեպի կանգառ, որտեղից պետք ա նորից գնար աշխատանքի։ Սպանության դեպքը լինում ա ժամը 5-6-ի կողմը գիշերօթիկ դպրոցի մոտակայքում, բայց ինքը կապ չունի դրա հետ, ոչ էլ կապ ունի էդ երեխեքի հետ, ոչ մի առնչություն չունի իրանց հետ ու ընդհանրապես տեղյակ չի, թե ինչ ա կատարվել։

Ոստիկանները երեկոյան Կարենին աշխատանքի վայրից տանում են ոստիկանական բաժանմունք՝ ասելով, որ բան են ուզում իրենից հարցնել։ Անչափահաս բոլոր երեխաներին առանց ուսուցիչների, առանց ծնողների տանում են ոստիկանություն։ Ես չգիտեի, թե ինչ ա էնտեղ կատարվում, երեկոյան 12-ին ոստիկանությունից գալիս են, Կարենին են հարցնում, ես էլ իրանց հետ գնում եմ բաժին։ Կարենի փաստաբանը՝ Գուրգենը, ինձ ասում ա, որ Կարենին են կասկածում 15-ամյա տղային սպանելու մեջ նրա համար, որ նախկինում դատապարտված ա եղել”,– թերթի  հետ զրույցում պատմեց Կարենի մայրը:

Նրա խոսքով, երբ ինքը տեսակցել է իր որդու հետ, տեսել է, որ նա կաղում է։ Կարեն Կունգորցեւը մորն ասել է, որ ծեծի է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից, նրան ստիպել են, որ այս գործը “վիզ” վերցնի։

“ Ասեմ իմանաք, որ ամբողջ քաղաքն ա խոսում, թե հանցագործությունը կատարել ա մի հարուստի տղա, խոսքը ոմն ԿԳԲ-ի Արտակի որդի, 16-ամյա Արթուրի մասին ա։ Նա է այդ հանցանքը կատարել։ Նա Վանաձորի խմբից ա ու մասնակցել ա էդ մրցումներին։ Այլ մանրամասներ դեռ չգիտեմ”,– ասել է տիկին Անահիտը։

Շարունակությունը թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ