11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՕԵԿ-ԲՀԿ բանավեճն ավարտված է. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, ՕԵԿ-ԲՀԿ “բանավեճը” կարելի է ավարտված համարել։ Նախորդ օրը “կողմերի” միջեւ եղած պայմանավորվածության համաձայն՝ փակվել են “Դոդի Գագո բռնաբար” ու “Զզվում եմ Արթուր Բաղդասարյանից” ֆեյսբուքյան էջերը, ընդ որում, ԲՀԿ-ն մի քանի ժամ ուշացրել է էջի “փակումը”, Վովան զանգել-հիշեցրել է՝ “ժամն է արդեն իրիկնահացի”։

 “Իրիկնահաց”, որպես այդպիսին, չի եղել, սակայն Սերժ Սարգսյանին Մինսկ ճամփելու առավոտյան “կողմերը” կրկին հայտնվել են օդանավակայանում, ուր “անձրեւը մաքրել է բոլոր հետքերը”. Արթուր Բաղդասարյանն ու Ծառուկյանը միմյանց քաղաքավարի բարեւել են, նույնքան քաղաքավարի կանգնել իրար կողք՝ ձեռքով անելու Մաքսային միության նիստին մեկնող Սերժ Սարգսյանին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ