19 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն դարձյալ միասին են. Ժամանակ

Արարատի քաղաքապետի ընտրությունները հավակնում են դառնալ աշնանային դժգույն ներքաղաքական կյանքի զվարթ կետերից մեկը: Որեւէ  նոր կամ օրիգինալ բան այս­տեղ չի կատարվելու կրկին իրար դեմ են լինելու, այսպես ասած, վաղեմի միցակիցներ ՀԿԿ-ն ու ԲՀԿ-ն: Թեմային անդրադառնում է “Ժամանակ”-ը: Այս մրցակցությանը հասարա­կությունը ականատես է եղել մի քանի մակարդակի տարբեր ընտրություններում 2007 թվա­կանի պառլամենտական ընտրություննեիից ի վեր: Այնպես […]

Վարորդներին չեն վճարել. Հայկական ժամանակ

Երեւանի քաղաքապետարանի կողմից սպասարկվող որոշ երթուղիներում վարորդներին ավելի քան 3 ամիս աշխատավարձ չի վճարվել։ Ըստ “Հայկական ժամանակ”-ի խոսքը 12, 15 եւ 35 համարի ավտոբուսային երթուղիների մասին է։ Վարորդները դեռ համբերատար սպասում են։  Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը նրանց խոստացել է, որ խնդրին լուծում կտրվի առաջիկա օրերին։ Աշխատավարձերի ուշացման պատճառաբանությունը հետեւյալն է՝ ուղեւորահոսքը նվազել է, […]

Կների՞ աստավածապաշտ Վովան. Հրապարակ

“Ժառանգության”, նրա լիդերի, Զարուհի Փոստանջյանի նկատմամբ Վլադիմիր Գասպարյանն ուշադիր է: “Հրապարակը” ժառանգական Արմեն Մարտիրոսյանից փորձեց հետաքրքրվել իր  համա՞ր էլ նա զորավար է՝: “Գիտեք, այս խնդրում շատ խոր թյուրիմացություն կա, բանն այն է, որ պարոն Հովհաննիսյանը բոլոր գեներալներին է կոչում “զորավար”, առաջին անգամ՝ նախորդ գումարման Աժ-ում, երբ մեր առջեւ նստած Արթուր Աղաբեկյանին պրն Հովհաննիսյանն ասաց զորավար, […]

Իմ եկեղեցու առաջնորդին “սատանա” անվանելը եւ՜ սրբապղծություն է, եւ՜ լկտիություն, եւ՜ անարդարություն. Առավոտ

“Առավոտ”-ի խմաբագրականն անդրադարձել է Ամենայն Հայոց կաթողիկոսին “սատանա” անվանելու քննարկումներին: Այն մեջբերում ենք որոշակի կրճատումներով: “Մեր բարձրաստիճան հոգեւորականները պետք է սովորեն այսօրվա իրավիճակին, երբ իրենք քննադատությունից դուրս չեն, եւ երբ մենք՝ շարքային հավատացյալներս, մեր դժգոհությունն ենք արտահայտում իրենց, մեղմ ասած, ոչ ժուժկալ վարքի վերաբերյալ։  Սակայն քննադատությունն էլ չափի մեջ է գեղեցիկ՝ Վեհափառի եւ Մայր աթոռի վրա կոպիտ եւ ամբարտավան հարձակումների մեջ ոչ մի առողջ բան չկա։ Իմ […]

ՀՅԴ-ն ադրբեջանական ճակատում էլ չէր զլանա. 168 ժամ

“Այո, կան պետություններ, որտեղ դեսպան են նշանակում նաեւ ընդդիմությունից, կամ չեն նշանակում ընդդիմությունից, եւ դա տվյալ երկրներում նորմալ է ընկալվում։ Շեշտը դրեք նրա վրա ինչո՞ւ իշխանություններն այդ կարեւոր պաշտոնին ուզում են տեսնել Վահան Հովհաննիսյանին”,–“168 ժամ”-ի  թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ անդրադառնալով իրենց հասցեին հնչող քննադատություններին։ “Եթե Գերմանիո ճակատում աշխատելու […]

Ցնցված Ստյոպիկը՝ փոստատար. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ը  գրում  է, որ շատերն են ցնցվել Զորի Բալայանի նամակից եւ է ցնցվածներից մեկն էլ, պարզվում է, Զարուհի Փոստանջյանի համակուսակից, Երեւանի ավագանու անդամ Ստյոպա Սաֆարյանն է, որ երեկ հայտարարեց. “Ես ցնցված եմ, որ հայ մտավորականը, կամ իրեն մտավորական կոչող մարդը կարող է ուղղակի ձեռքը գնալ եւ խիղճը թելադրի իրեն գրել նման բաներ, տասը էջ […]

Բելաջիոյի Գրիշի անգլերենը. Հրապարակ

Մի քանի անգամ ճամբարափոխ եղած, այժմ ԲՀԿ-ում հանգրվանած պատգամավոր Գրիգորի Մարգարյանը’ Բելաջիոյի Գրիշը հայերենը դորդուբեշ է արել, հիմա էլ անգլերեն բառեր է գործածում: Երեկ “Հրապարակ”-ի լրագրողի հետ զրույցի իրեն ոչ հաճելի հատվածում պատգամավորը հորդորել է դադարեցնել զրույցը, որովհեւտեւ շատ կարեւոր “միտինգի” է մասնակցում: “Ազա­տության հրապարակո՞ւմ”,- լրագրողի կատակ- հարցին Մարգարյանը շատ լուրջ տոնով սկսել է բացատրել, […]

Վարչապետն այս պահին անդրդվելի է. Չորրորդ իշխանություն

”ՉԻ” տեղեկություններով’ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՆԱ-ի աճ ցու­ցադրելու նպատակով նոր հանձնարա­րականներ է իջեցրել իր ենթականերին: Թերթի տեղեկություններով’ նա հայտարարել է, թե պետք է օրենք ընդունել դրամաշնորհներր հարկելու մասին, րստ այդմ էլ համապատասխան հանձնարարական է տվել ուսումնասիրել օրենսդ­րական դսւշտր, ճշգրտել օրենքի հիմնավորումներն ու նպատակներր: Սա նշա­նակում է, որ ՀՀ վարչապետր գնում է ՌԴ-֊ի եւ Ադրբեջանի […]

Սյուզի Մելիքյանի հարսանիքին եկեղեցին փակ էր. Ժողովուրդ

 “Oջախ” ռեստորանային համալիրում երեկ տեղի է ունեցել երգչուհի Սյուզի Մելիքյանի եւ տնտեսագետ Գարիկի հարսանիքը:  Քավորը Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն էր, որը զույգի ընտանիքների մտերիմ բարեկամն է։ Շուրջ 400-հոգանոց հարսանեկան արարողությանը ներկա էին Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Կարապետյանը, որը Գարիկի մորաքրոջ ամուսինն է, Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի որդին եւ այլք։ […]

”Ինձ կասկածողներն անբարոյական են”. Ժամանակ

“Ես ամեն զառանցանքի չեմ պատասխա­նում: Մարդն առնվազն անբարոյական պետք է լինի, որ իմ վրա այդպիսի բան կասկածի: Դա զառանցանք է եւ անբարո­յականություն: Ես կոնկրետ իրեն չեմ ուզում վիրավորել, իր գործն է ինչ կմտածի: Բայց ով որ ինձ կասկածում է, ինքն անբարոյական է: Այդքան բան”, – “Ժամա­նակի” հետ զրույցում նախկին ոստիկանապետ Ալիկ Աարգսյանը երեկ այսպես է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված