19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ավելորդ աղմուկից խուսափելու համար. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդը՛՛ գրում է, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու ձերբակալման վերաբերյալ ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս։ Ինչպես պնդում են թերթի լավատեղյակ աղբյուրները, նրան թմրանյութ տեղափոխելու կասկածանքով հայ-իրանական սահմանին ձերբակալել են Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահները։

՛՛Սակայն ճշտելով, որ նա ՀՀ քաղաքացի է, բարձրաստիճան պաշտոնյայի որդի, ավելորդ աղմուկից խուսափելու համար անմիջապես հետ են ուղարկել ՀՀ՝ միաժամանակ հայ սահմանապահներին տեղեկացնելով կատարվածի մասին ու հորդորելով, որ նրանք ձերբակալեն Դավիթ Վարդանյանին։ Իսկ իրանցիներն այդպես են վարվել, քանի որ իրենց երկրում թմրանյութ պահելու համար մարդուն ենթարկում են մահապատժի, եւ որպեսզի ՀՀ քաղաքացուն մահապատժի չդատապարտեն, գերադասել են ՛՛հանձնել՛՛ հայրենի իրավապահներին։ Անձամբ Յուրի Վարդանյանից երեկ ՛՛Ժողովուրդ՛՛–ը չկարողացավ ճշտել լուրը, քանի որ նա պարզապես անցել է ընդհատակ, սակայն այս սկանդալից հետո դեռ հրաժարական չի ներկայացրել՛՛,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ