Վերահսկիչ պալատում իշխանափոխություն կլինի. 168 ժամ
Նոյեմբերի 5-ին լրանում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնավարման վեց տարին: Ըստ “168 ժամ”-ի, Զաքարյանն այդ պաշտոնում առաջադրվել էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչւսրյանի կողմից, եւ Աժ-ում տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկության արդյունքում ստանալով 104 “կողմ” եւ 5 “դեմ” ձայն` ընտրվել էր Վերահսկիչ պալատի նախագահ: Մինչեւ ՎՊ նախագահ ընտրվելն Իշխան Զաքարյանը լինելով “Բարգավաճ Հայաստան” կուսակցության քաղխորհրդի անդամ, այդ կուսակցության քվոտայով զբաղեցնում էր ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնը:
Վեց տարի անց Վերահսկիչ պալատի գործող նախագահ Իշխան Զաքարյանի անունը չի շրջանառվում որպես ՎՊ հաջորդ նախագահի թեկնածու: Ըստ իշխանությանը մոտ կանգնած թերթի աղբյուրների, Վերահսկիչ Պալատի նախագահի հիմնական թեկնածուները երկուսն են Իշխան Զաքարյանի տեղակալ Լեւոն Յոլյանը եւ Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանը: Նույն աղբյուրները պնդում են, թե ավելի մեծ է հավանականությունը, որ Սերժ Սարգսյանն Աժ կներկա֊յացնի Լեւոն Մարտիրոսյանի թեկնածությունը:
Նման պնդման համար հիմք է հանդիսանում Սերժ Սարգսյանի գլխավոր դատախազի պաշտոնում իրականացրած նախորդ կադրային փոփոխության տրամաբանությունը:
Գեւորգ Կոստանյանը եւ Լեւոն Մարտիրոսյանը նախկինում զբաղեցրել են նախագահ Աերժ Սարգսյանի խորհրդականների պաշտոնները:
Շարունակությունը թերթի համարներից մեկում: