06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Վարդենիսի հոգեբուժարանում հիվանդները ծեծում են. Ժողովուրդ

Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում հիվանդների հետ դաժան են վարվում։  “Ժողովուրդ”–ը երեկ ահազանգ է ստացել այն մասին, որ Վարդենիսի տուն-ինտերնատի երրորդ բաժնի հիվանդ Արմենուհի Գրիգորյանին փայտով ծեծի են ենթարկել։ Կասկածներ կան, որ նրան ծեծել են հիվանդները։

Չի բացառվում նաեւ բժիշկների կողմից հիվանդին ծեծի ենթարկելու տարբերակը։

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ անձամբ Արմինեն կատարվածից հետո շատ վախեցած է եւ հրաժարվում է մատնացույց անել իր վրա հարձակվողներին։ Թերթը հիշեցնում է, որ սեպտեմբերի 18-ին այնտեղ հիվանդներից մեկին խեղդամահ էին արել, իսկ հոկտեմբերի 7-ին էլ մեկ այլ հիվանդ իրեն ցած էր նետել պատուհանից ու մահացել:

Մանրաամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ