Իշխանի աթոռը չի ուզում. Ժամանակ
Նոյեմբերի 5-ին ավարտվում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնավարումը: ՄԻԱԿ կուսակցության ներկայացուցիչ, Աժ պատգամավոր Լեւոն Մարտի- րոսյանի անունը շրջանառվում է ՎՊ նախագահի թեկնածուների շարքում:
“Դա հետաքրքիր լուր էր ինձ համար: Ես էլ բավականին զվարճացա այդ լուրից: Հավակնություն չունեմ”, – “Ժամանակի” հետ հեռախոսազրույցում հայտարարեց Լեւոն Մարտիրոսյանը:
Դիտարկմանը, թե ասվում է, որ ինքը Միքայել Մինասյանի թեկնածուն է այդ պաշտոնի համար, Մարտիրոսյանը պատասխանեց. “Ոչ, դա ճիշտ չէ: Ես այդ պաշտոնի թեկնածու չեմ եւ առավել եւս որեւէ մեկի թեկնածուն չեմ”:
Կարծում եք չե՞ք կարող լինել այդ պաշտոնում՝ հարցին ասաց. “Չէ, ես այդպիսի հավակնություն չունեմ ուղղակի, չեմ էլ մտածել այդ հարցերի մասին, որ կարող եմ, չեմ կարող լինել”:
Իսկ եթե իրեն առաջարկվի այդ պաշտոնը հարցին Մարտիրոսյանը դժվարացավ պատասխանել. “Ես հիմա հանրապետությունում չեմ, մի 10 օրից կգամ, այդ հարցին ավելի մանրամասն կպատասխանեմ”:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: