12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Աշխատավարձ՝ բնամթերքով. Ժամանակ

Օրեր առաջ Երեւանում փակ­վել են միանգամից մի քանի “Սթար” սուպերմարկետներ, մաս­նավորապես՝ Տիգրան Մեծի եւ Մաշտոցի պողոտաների վրա գտնվողները: Ավելի վաղ փակվել էին Կոմիտասում, Նոր Նորք վար­չական շրջանի շուկայի հարեւանությամբ,  Ազատության պողոտա­յում գտնվող “Սթար” սուպերմարկետները:

Ըստ “Ժամանակ”-ի, այս սուպերմարկետները ամիսներ շարունակ գրեթե կիսադատարկ վիճակում էին, ինչը վկա­յում էր, որ շուտով կփակվեն: “Սթար”-ի աշխատակիցների խոսքով՝ ընկերությունը սնանկա­ցել է, ինչի պատճառով էլ սուպերմարկետները փակվում են:

Ընդ որում՝ արդեն իսկ փակված սուպերմարկետների աշխատակից­ների աշխատավարձերը ընկերու­թյունը դժվարությամբ է տալիս: Աշխատակիցներից մեկը թերթին հայտնեց, որ իրենց առաջարկվել է  աշխատավարձի դի­մաց վերցնել սուպերմարկետում մնացած ապրանքներից:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ