11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Փակվում են գազալցակայանները. 168 ժամ

Օրերս ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության տեսչության հրահանգով դադարեցվել է 11 ԱԳԼՃԿ-ների գործունեությունը՝ գազաբաշխիչ աշտարակների բացակայության պատճառով։  

“168 ժամ”-ին տեսչության պետ Լեւոն Խալիկյանը հայտնեց, որ առաջիկայում եւս 11 ԱԳԼՃԿ-ներ կփակվեն։ Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, կա 303 ԱԳԼՃԿ, որից ընդամենը 34-ը չէին տեղադրել կայաններ։

 Ըստ Խալիկյանի՝ այս ամսվա սկզբին սկսված ուսումնասիրության ընթացքում 8-ը տեղադրել են աշտարակներ, մնացածը ենթակա են փակման։ Տեսչության պետը տեղեկացրեց, որ գազաբաշխիչ աշտարակներ տեղադրելու դեպքում կրկին թույլատրվում է ԱԳԼՃԿ-ների գործունեությունը։

Ի դեպ, Խալիկյանը նկատեց, որ ՀՀ իշխանության վերնախավի հետ առնչություն ունեցող բոլոր գազալցակայաններն առաջիններից էին, որ տեդադրել են նշված աշտարակները:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ