18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Թասիբով” երգիչը դարձավ մարդասպան.Ժամանակ

“Ժամանակ”  թերթը գրում է`

Վերաքննիչ քրեական դա­տարանում ավարտվել է Ռուբեն Հակոբյանի` երգիչ Կարենի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Ըստ դատական ակտի` աշտարակցի  Ռուբեն Հակոբյանը տա­րիներ շարունակ ճանաչել է գոր­ծով տուժող Արամ Հովակիմյանին: 2008 թվականին որպես “եր­գիչ Կարեն”  հայտնի Ռուբեն Հա­կոբյանը մեկնել է ԱՄՆ, մինչեւ 2012 թվականի փետրվարը բնակվել այնտեղ: 2012 թվականի փետրվարին Ռուբենը վերադար­ձել է Աշտարակ, իմացել, որ Արամ Հովակիմյանն իր հասցեին անվայել ու վարկաբեկող արտա­հայտություններ է արել:

Մայիսի 8-ին, ժամը 18-ի սահ­մաններում Ռուբեն Հակոբյանը գնացել է Հովակիմյանի հետ խո­սելու` իր հետ վերցնելով դեռ 2006 թվականին իր կնքահոր կողմից ստացած նվեր ատրճանակը:Հանդիպումը տեղի է ունեցել ժա­մը 20-ին Աշտարակի Պռոշյան փողոցի շենքերից մեկի բակում: Հովակիմյանը մոտեցել է Ռուբեն Հակոբյանի վարած “Պրադո” ավտոմեքենային, քաշքշել է մե­քենայում նստած Հակոբյանի հագուստից, պահանջել, որ նա դուրս գա, սպառնալիքներ է տվել, ապա պահանջել է, որ շեն­քի հետնամաս անցնեն: Վիճա­բանության ընթացքում Հովակի­մյանը դարձյալ ակնարկել է Հակոբյանի  երգիչ լինելը` “վատ առումով”:

Ռուբեն Հակոբյանն իր մոտ եղած ատրճանակով երկու ան­գամ կրակել է Հովակիմյանի ոտ­քերին, իսկ նա շարունակել է հայ­հոյել, փորձել է մոտենալ Հակոբյանին: Վերջինս եւս երկու կրա­կոց է արձակել նրա ոտքերին: Արամ Հովակիմյանին պատճառ­վել են զույգ ստորին վերջույթնե­րի` սուր արտաքին արյունահո­սությամբ ուղեկցվող հրազենա­յին, գնդակւսյին միջանցիկ չորս վնասվածքներ` ձախ ազդրային զարկերակի խորանիստ ճյուղի, աջ ազդրային երակի փոքր ճյու­ղերից մեկի, աջ սրունքի մանր անոթների վնասումով, հեմոռսւ- գիկ չորրորդ աստիճանի շոկի զարգացմամբ:

Շրբ Արամ ձովակիմյանն ընկել է գետնին, ձակոբյանը, ատրճա­նակը պահելով նրա ուղղու­թյամբ, ասել է, թե սպանելու դի­տավորություն չունի, հակառակ դեպքում կսպանի, այլ նման ձե- ւով պատժում է, որ նա իր հասցե­ին այլեւս ավելորդ արտահայ­տություններ չանի, իմանա, որ երգիչն էլ ինքնասիրություն ունի: Այնուհետեւ Ռուբեն Հակոբյանը հեռացել է:

Կրակոցների ձայներից դեպքի վայր են շտապել մոտակայքում գտնվող ընտրական հանձնաժո­ղովի շենքում ծառայություն կա­տարող ոստիկանները, հայտնա­բերել են տուժողին, ահազանգել շտապօգնություն, բայց Արամ Հովակիմյանի կյանքը փրկել հնարավոր չի եղել, նա մահացել է 21-ն անց 5 րոպեին:

Նույն գիշեր մեղայականով ոս­տիկանության Աշտարակի բա­ժին է ներկայացել Ռուբեն Հակո­բյանը, ներկայացրել հանցագոր­ծության գործիք ատրճանակը եւ հայտնել, որ ինքն է կրակել Հովա­կիմյանի ոտքերին, բայց սպանե­լու դիտավորություն չի ունեցել: Դատարանը Ռուբեն Հակոբյանին մեղավոր է ճանաչել ՀՀ  քրե­ական օրենսգրքի 235 հոդվածի 1 -ին մասով եւ 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով` ապօրինի զենք պահելու, կրելու եւ դիտա­վորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հա­մար, ինչի արդյունքում տուժողը մահացել է:

Մանրամասները` “Ժամանակ” թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ