19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Արսենյանը նեղացել է ԲՀԿ-ից. 168 ժամ

“168 ժամ”ը» գրում է, որ շրջանառվող լուրերի համաձայն` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, “Միավորված աշխատանքային” կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը “նեղացած” է ԲՀԿ-ից եւ այլեւս սկզբունքային հարցերում չի սատարում կուսակցության գաղափարները:

Սակայն Գուրգեն Արսենյանը թերթի հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունները՝ ասելով. “Շատ դժվար է քաղաքականության մեջ տալ նեղացած լինելու ձեւակերպումը”:

Արսենյանը հորդորեց նաեւ այդ հարցն ուղղել նրանց, ովքեր նման գնահատակններ են տալիս. “Ասողներին պետք է դիմեք, որովհետեւ դա ինչ-որ մարդկանց մեկնաբանություն է, որը չի համապատասխանում մեր թե կարգավիճակին, թե վերաբերմունքին: Եթե որեւէ տարակարծություն կա հասարակության մեջ, տեղեկացնեմ, որ ԲՀԿ-ի որդեգրած դիրքորոշումների հետ որեւէ սկզբունքային հակասություն չունեմ”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ