“Ամենաքծիբը” Ծառուկյանն է. Ժամանակ
Օրերս “Ժամանակը” “Հայաստան” համահայկական հիմնադրամին հարցում էր ուղարկել թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մինչ օրս որքան գումար է նվիրաբերել հիմնադրամին եւ որ թվականին, քանի որ տեղեկություններ էին շրջանառվում, որ նա մինչ օրս որեւէ նվիրատվություն չի արել մարաթոնների ժամանակ:
Ըստ հիմնադրամից ստացված պատասխանի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը “Հայաստան” համահայկական հիմնադրամին վերջին անգամ նվիրատվություն (10 միլիոն ՀՀդրամ) կատարել է “Հեռուստամարաթոն- 2008”-ի շրջանակներում: Միաժամանակ, այդ նամակում նշվում է , որ վերջին տարիներին շատ բաբեիարներ իրենց նվիրատվությունները կատարում են անանուն, եւ չի բացառվում, որ Գագիկ Ծառուկյանը նրանց շարքերում է:
Թերթը նշում է, որ անհավատալի է, Ծառուկյանի բարեգործությունը մնա անանուն եւ գոնե իրեն պատկանող հեռուստաընկերությամբ մի քանի օր շարունակ կթմբկահարվեր կա տարվածնվիրատվության մասին:
Երկրորդ ուշադրության արժանի փաստը գումարի չափն է: Նման խոշոր գործարարի համար 10 միլիոն դոլարը ծիծաղելի գումար է: Նրա համար, թերեւս, մեկ-երկու օրով Դուբայ գնալու գումար:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: