17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Որտե՞ղ եւ ինչպես ծննդաբերել. Ազգ

Ըստ “ Ազգ” օրաթերթի, ծննդօգնության եւ երեխաների առողջության պետական հավաստագրերի տեղայնացումը, որը մեր երկրում մեկնարկեց մայիսի մեկից, տեղիք տվեց իրարամերժ կարծիքների: Մի կողմից քաղաքացիները բողոքում են, որ որոշումը սահմանափակում է հղի կանանց իրավունքն ազատ ընտրելու, թե որ՞ հիվանդանոցում ծննդաբերեն պետպատվերով` մայրաքաղաքի՞, թե՞ մարզային, իսկ մյուս կողմից առողջապահության նախարարությունն արդարացնում է որոշումը բացատրությամբ, որ ծննդօգնության համար մարզերին տրամադրվող պետական ֆինանսական միջոցներն այժմ մնում են հենց մարզային հիվանդանոցներում, ինչը կօգնի բարելավելու մարզերի ծննդօգնության հիմնարկների պայմանները եւ արժանավայել աշխատավարձ տալու մարզերի բժիշկներին:

Տեղայնացման մասին որոշումը, սակայն, չի արգելում կանանց ծննդաբերելու իրենց նախընտրած հիվանդանոցում, պարզապես փոխելով իրենց բնակավայրի հիվանդանոցը, օրինակ, մարզից գալով Երեւանի որեւէ հիվանդանոց` կանայք ծննդաբերելու համար ստիպված են վճարել 107 հազար դրամ: Բայցեւ որոշումը թույլ է տալիս անվճար սպասարկելու այն հղի կանանց, որոնք արդեն ցավերով դիմում են առաջին իսկ պատահած ծննդատունը ծննդալուծման համար` լինի դա Երեւանում, թե մարզերում: Այսինքն` նման շտապ դեպքերի համար ծննդօգնությունը դարձյալ անվճար է:

Իսկ արդյոք մարզային բոլոր հիվանդանոցներում պայմաններն անթերի՞ են, մասնագատեներն ու սարքավորումները` բավարա՞ր ըստ պատշաճի ծննդօգնություն ցուցաբերելու համար:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ