Խուճապը խանգարում է ադվեկատ գնահատել իրավիճակը. Առավոտ
“Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը օրը մեջ խոսում է Հայաստանի վրա հարձակվելու մասին: Ընդ որում, հօգուտ այդ թեզի բերում է զանազան փաստարկներ, օրինակ՝ “Սեւանը մերն է, Երեւանը մերն է” եւ նման այլ անհեթեթություններ: Եթե հայաստանյան որեւէ լրատվամիջոց մեջբերում է հարեւան երկրի ղեկավարի այս խոսքերը, արդյոք դա ազգային դավաճանությո՞ւն է նշանակում: Ինձ թվում է՝ ոչ, որովհետեւ մեր ընթերցողներն ու հեռուստադիտողները պետք է իմանան, թե ինչպիսի ցնդաբանություններով է այդ մարդը լցնում սեփական ժողովրդի ուղեղը: Հերթական ցնդաբանությունն էլ այն է, որ Հայաստանում խուճապ կա Ադրբեջանի կողմից նոր զենք ձեռք բերելու կապակցությամբ:
Այդպես է Ալիեւը փորձում մեկնաբանել այն “մուննաթները”, որոնք Հայաստանում երբեմն հնչում են ռուսների հասցեին: Մի կողմ թողնենք, որ մենք չպիտի “փնթփնթանք” ոչ մի ազգի եւ ոչ մի պետության հասցեին. իրենք իրենց շահերն ունեն, մենք՝ մերը: Բայց ռուսների հասցեին կշտամբանքները “խուճապ” անվանելը, ինձ թվում է, նշանակում է ցանկալին դնել իրականի տեղ:
Խուճապն ընդհանրապես լավ բան չէ՝ այն խանգարում է ադեկվատ գնահատել իրավիճակը: Ներքաղաքական կյանքում նույնպես հաճախ ընդդիմադիրները գրում են՝ “ռեժիմը խուճապի մեջ է”: Եվ այդպես 20 տարի”,-գրում է “Առավոտ”-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը այսօրվա խմբագրականում:
Մանրամասները կարդացեք թերթում: