10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Խրախճանքի օբյեկտներ տիֆից եւ խոլերայից մահացածների գերեզմանոցում. Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի, Էջմիածնի Ներսիսյան անտառը, որը նախկինում զբաղեցնում էր 12 հա տարածություն, տարիների ընթացքում հատվելով, մնացել է 3 հեկտար։ Թերթի տեղեկություններոց անտառը մեծ վտանգ կարող է ներկայացնել շրջակա միջավայրի համար եւ հիշեցնում է, որ անտառի տակ իրենց վերջին հանգրվանն են գտել 1915թ. ցեղասպանությունից փրկված, սակայն սովից, տիֆից ու խոլերայից մահացած մեր հայրենակիցները։

Անտառը հիմնվել է ամեն տեսակ վարակների տարածումը կանխելու համար, սակայն այսօր այն վարակի աղբյուր է հանդիսանում։

Այս վայրում խրախճանքի եւ ժամանցի օբյեկտներ են կառուցվել։ Նախ, բարոյական տեսակետից այնքան էլ ընդունելի չէ հանգամանքը, որ գերեզմանների վրա տնկված անտառը խրախճանքի վայրի է վերածվել, մյուս կողմից՝ թե կենսաբանների, թե համաճարակաբանների կարծիքով՝ տեղանքը վտանգավոր է խոլերայի եւ տիֆի հարուցիչների ի հայտ գալու առումով:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ