20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Հս․ Իրաքից Թուրքիա փախած 30 հազար եզդիներ պատրաստ են Հայաստան գալ. Ժամանակ

”Հյուսիսային Իրաքից Թուրքիա փախած եզդիները ցանկություն ունեն, պատրաստ են Հայաստան գալու”,- ‘‘Ժամանակի”-ի հետ զրույցում ասել է ”Սինջար” եզդիների ազգային միավորման խորհրդի ղեկավար Բորիս Մուրազինը՝ հավելելով, որ անհրաժեշտ ճանապարհները չկան, միայն պետության կամքի դեպքում կարող են այդ խնդիրները լուծվել: Իրաքի թուրքական սահմանի եզդիական գյուղեր այցելության ժամանակ Հայաստանում բնակվող եզդիները դրամահավաքի արդյունքում մոտ 10 հազար ԱՄՆ դոլար հավաքված […]

Թանկանում է կամ քաշն է նվազում. Առավոտ

‘’Առավոտը” գրում է. ”Վերջին օրերին նորից պարենային ապրանքների թանկացումներ են եղել։ Մի շարք խանութներում մեր շրջայցի ժամանակ վաճառողները նշեցին հատկապես ”Գրանդ Քենդի” ապրանքատեսակների թանկացումները։ Խանութներից մեկի մենեջերը ”Առավոտի” հետ զրույցում ասաց, որ ”Գրանդ Քենդիի” առաքիչները շաբաթվա մեջ ինչ ապրանք որ բերել են, բոլորը 100 դրամ բարձրացրած գնով են բերել։ 100 դրամով թանկացել են նաեւ ”Բարի […]

Սերժ Սարգսյանը Ծառուկյանի համար է անում. Հայկական ժամանակ

”Հայկական ժամանակը” գրում է. ‘’Բարգավաճ Հայաստան’’ կուսակցությունում, որտեղ մի քանի ամիս է կտրականապես դեմ են արտահայտվում սահմանադրական փոփոխություններին, թերեւս մոռացել են իրենց ծրագրի մասին։ Իսկ ծրագրում, որով ԲՀԿ-ն մասնակցել է 2012-ի խորհրդարանական ընտրություններին եւ որն առայսօր տեղադրված է նաեւ կուսակցության պաշտոնական կայքում, կուսակցության գործունեության հիմնական ուղղություններն են` 1. սահմանադրական փոփոխությունների համատեքստում համապատասխան օրենքների եւ այլ […]

Բարդ իրավիճակ է ստեղծվում ՀՀ բնակիչների համար. Հայկական ժամանակ

”Հայկական ժամանակը” գրում է. ”Երեկ ռուսական ռուբլին գրանցեց բացարձակ ”հակառեկորդ”` մեկ դոլարի գինն անցավ 38 ռուբլուց: Իր պատմության ընթացքում ռուսական ռուբլին երբեք այդքան արժեզրկված չի եղել, նույնիսկ 2008-2009 թթ համաշխարհային ճգնաժամի ժամանակ: Սա բարդ իրավիճակ է ստեղծում ՀՀ բնակչության համար, քանի որ Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտների ավելի քան 80 տոկոսը գալիս է Ռուսաստանից: Ռուբլու արժեզրկման […]

Գագիկ Ծառուկյանի շեշտադրումները. Հայոց աշխարհ

Ներկայացնում ենք ”Հայոց աշխարհի” վերլուծականից հատվածներ. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ծավալուն հարցազրույցում զուտ հոգեբանական տեսանկյունից առաջին հերթին հետաքրքիր է մի 3-4 անգամ, տարբեր առիթներով Գագիկ Ծառուկյանի արած այն շեշտադրումը, որ ինքը ոչ մի անձնական շահ չի հետապնդում: Կապ չունի. խոսքը Չինաստանում պետական ու գործարար շրջանակների հետ քննարկած խնդիրների մասին է, թե ներքաղաքական գործունեության:     Բայց […]

Մուկուչյանը չի մերժել Փոստանջյանի խնդրանքը. Ժողովուրդ

”Ժողովուրդի” տեղեկություններով` օրերս ԿԸՀ է գնացել ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և անձամբ հանդիպել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: Պարզվում է` ”Ժառանգություն” խմբակցությունն ուշացրել է իր կողմից ներկայացվող անձանց ցուցակը, որոնք պետք է դիտորդ և հանձնաժողովի անդամ դառնան: Փոստանջյանը խնդրել է երկարաձգել ժամկետը, Տ. Մուկուչյանը չի մերժել Զ. Փոստանջյանի խնդրանքը: Առավել մանրամասն` թերթի […]

ԲԱՄՕ-ն արտագաղթում է, այլ երկրում բիզնես դնում. Ժողովուրդ

‘’Ժողովուրդը’’ գրում է. ‘’Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում ծնված Մուրադյան եղբայրներին պատկանող ԲԱՄՕ ընկերությունը, ինչպես հայտնի է, ֆինանսական ճգնաժամի մեջ է: Ռուսաստանի Դաշնությունում նրանց ունեցած գրեթե բոլոր բիզնեսները տապալվել են: Ու երբ 2013 թվականի դեկտեմբերին Մոսկվայի կենտրոնում դանակի բազմաթիվ հարվածներից մահացավ եղբայրներից Հովիկ Մուրադյանը, նրանց գործերն առավել խճճվեցին: Այս տարվա օգոստոսի 21-ին էլ վարկը չմարելու պատճառով […]

Հախինյանի ”ջրերը” Երվանդ Զախարյանի հետ ”մի առվով չեն գնացել”. Հրապարակ

”Հրապարակը” գրում է. ” ”Նաիրիտ” ՓԲԸ նախկին տնօրեն Հովհաննես Հախինյանը, որին սեպտեմբերի 8-ին անսպասելի ազատեցին աշխատանքից, այս օրերին դեռ պատրաստ չէ խոսել իր պաշտոնանկության մասին: Գործարանի աշխատակիցները պատմում են, որ ձեռնարկության խորհրդի նիստի որոշումը այդ ազատման վերաբերյալ Հախինյանի համար ևս անակնկալ է եղել: Նիստի ժամանակ ստանալով իր ազատման մասին լուրը՝ նա նույնիսկ մի քանի կտրուկ […]

Ս. Բալասանյանը հանգստի սենյակից փախել է զուգարան. Հրապարակ

”Հրապարակը” գրում է. ”Երեկ Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի բաժինը նոր պետ ունեցավ՝ Արտյուշա Մկրտչյան, որը գրադարանների բաժնի վարիչն էր և քաղաքապետ Բալասանյանի մարդն է համարվում: Այս միջին պաշտոնյայի նշանակումը թերևս աննկատ անցներ, եթե վերջակետ չդներ արդեն մոտ կես տարի ձգվող հակամարտությանը: Այն նախկին բաժնի պետի՝ Արտաշես Կարապետյանի, որն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանի հայրն է, և […]

Մարտի 1-ի էպոսը չստացվեց. Ժամանակ

Մարտի 1-ը հայոց պատմության մեջ մտավ որպես ժողովրդի միակամության, վերելքի, հերոսական պայքարի, այնուհետև՝ բիրտ ուժի կիրառման, սպանությունների, բանտարկությունների, բռնությունների, դավաճանությունների ամբողջություն: Մարտի 1-ը մի էպիկական շրջան էր, որի վերաբերյալ տրվել են հստակ քաղաքական գնահատականներ, քաղաքական առումով բացահայտվել են նրա կազմակերպիչներն ու պատասխանատուները, վերհանվել Հայաստանի 3 նախագահների դերն այդ շրջանում, ներկայացվել է ընտրությունների նշանակությունը մարտի 1-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի