08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Արտահերթ խորհրդարանական ընտրություննե՞ր. 168 ժամ

Ըստ “168 ժամ”-ի, հոկտեմբերի 24-ի հանրահավաքի ժամանակ եռյակի ներկայացուցիչները հայտարարեցին համակարգային եւ ամբողջական իշխանափոխություն իրականացնելու իրենց ծրագրի մասին:

Սակայն այդ հանրահավաքից հետո եռյակի ներկայացուցիչները, մասնավորապես՝ ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն, մատնվել են քաղաքական անգործության, քանի որ հայտնի չէ, թե ինչպես են նրանք հասնելու իրենց կողմից հռչակված նպատակի իրականացմանը: Չնայած հրապարակային բացատրությունների բացակայությանը՝ այս կուսակցությունների ներկայացուցիչները ոչ հրապարակային խոսում են իրենց ապագա պլանների մասին:

Մասնավորապես՝ ԲՀԿ-ականներն ասում են, որ պատրաստ են հանրահավաքային պայքարի վերսկսմանը 2015թ. մայիսին: ԲՀԿ-ականներն իշխանափոխությունը պատրաստվում են իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով, որի դեպքում հույս ունեն ձեւավորել խորհրդարանական մեծամասնություն: Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար նրանք պատրաստ են փոխզիջման գնալ իշխանության հետ:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ