20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Կլիենտների” սիրահար Լիլիթը ինքնավնասել է իրեն. Ժամանակ

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ սկսվեց Լիլիթ Հ.-ի գործի դատական քննությունը: Թեմային անդրադարձել է “Ժամանակ”-ը:

Ըստ մեղադրանքի՝ 21-ամյա Լիլիթը շահադիտական դրդումներով՝ իր հետ հանրակացարանային տիպի շենքի նույն հարթակում ապրող Նաիրա Պ.-ից գումար ստանալու նպատակով եւ մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով՝ ածելիով իր դաստակը կտրել, դեմքն էլ ճանկռել է ու հանցագործության մասին սուտ հաղորդում է տվել ոստիկանությունում, թե 2013 թվականի դեկտեմբերի 14-ին Նաիրա Պ.-ն ու նրա դուստրը վիճաբանության ժամանակ հարվածներ են հասցրել իրեն ու պատճառել մարմնական վնասվածքներ:

Լիլիթին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով:

Լիլիթի խնամքին է մինչեւ երեք տարեկան մանկահասակ երեխան: Բացի դրանից, Լիլիթը մի քանի օրից կմայրանա՝ նա հղի է, իր խոսքերով՝ երեխան ծնվելու է դեկտեմբերին:

Լիլիթը մանկատանն է մեծացել՝ այդպես ասացին այս գործով տուժող Նաիրան, ինչպես նաեւ հենց իր՝ Լիլիթի քույրը, ով Լիլիթի հակառակորդի “բանակից” է: Լիլիթն ու քույրը նույն մորից, տարբեր հայրերից են:

Տուժողն ու ամբաստանյալը բնակվում են Երեւանի Թբիլիսյան խճուղու 3/2 հանրակացարանային տիպի շենքի նույն հարթակում: Նրանց սենյակների դռները կողք կողքի են: Նրանց շենքը “մանկատան հանրակացարան” են նաեւ անվանում:

Տուժող կինը այրի է, երեք չափահաս երեխաների մայր: Որդին ու դուստրերից մեկը պայմանագրային զինծառայողներ են: Հանրակացարանում են հայտնվել այն բանից հետո, երբ պարտքերի պատճառով ու ամուսնու մահից հետո ստիպված են եղել վաճառել իրենց բնակարանը:

Քանի որ Լիլիթ Հ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, արագացված դատաքննության մասին միջնորդությամբ էլ հանդես չեկավ: Նա ենթադրում է, որ դատարանում ապացուցելու է իր անմեղությունը:

Դատարանը ապացույցների հետազոտման կարգ սահմանեց. հարցաքննել վկաներին, տուժողին, ամբաստանյալին, հետազոտել գործում առկա մյուս ապացույցները:

Վկա Շողերը տուժող Նաիրայի դուստրն է, 22 տարեկան, ավարտել է Եվրոպական ակադեմիան:

2013 թվականի դեկտեմբերի 14-ի իրադարձությունների մասին վկան հայտնեց, որ այդ օրը տանը գործ էր անում, երբ իրենց դուռը առանց թակելու բացել ու ներս է մտել մի երիտասարդ: Նա Լիլիթի տան այցելուներից էր: Վկայի մայրը դուրս է եկել աստիճանահարթակ եւ Լիլիթին զգուշացրել է, որ նրա տան այցելուներն իր տուն չմտնեն, իր դուռը չբացեն:

Լիլիթը, ըստ վկայի, պատասխանել է հայհոյանքներով: Նաիրայի եւ Լիլիթի միջեւ վիճաբանություն է սկսվել:

Վկան ասաց, թե մայրը թույլ չէր տալիս, որ ինքը խառնվի: Բայց երբ Լիլիթը մորն ապտակել է, ինքը հրել է նրան: Այդ ժամանակ Լիլիթի բնակարանից դուրս են եկել նրա ընկերուհին ու քույրը: Վիճաբանությունը վերածվել է կռվի: Լիլիթի կողմնակիցների մոտ, ըստ վկայի, փայտ է հայտնվել, որով հարվածել են մորը: Մայրն ասել է՝ զանգեք ոստիկանություն: Կռիվը հանդարտվել է ոստիկանների ժամանումից հետո:

Ըստ վկայի՝ ինքն ու մայրը կապտուկներ ու այլ վնասվածքներ ունեին, բայց քանի որ առավոտյան ժամը յոթից մինչեւ կեսգիշեր աշխատում էին, չեն գնացել բժշկի:

Վկան ասաց, թե Լիլիթի բնակարանում անընդհատ աղմուկ է, ինչը խանգարում է իրենց: Շենքի պատերը բարակ են, Լիլիթի տան խոսակցությունները լսվում են իրնեց տանը: Ինքը լսել է, թե ինչպես է Լիլիթն իր տանը գտնվողներին սովորեցրել՝ կասեք՝ ձեռքներին դանակ կար, դրանով ինձ վնասել են:

Վկան ասաց, թե Լիլիթը սկզբում ցանկացել է իր դեմ հաղորդում տալ, հետո, այնուամենայնիվ, սուտ մեղադրել է իր մորը:

“Մայրս դուրս էր եկել Լիլիթին զգուշացնելու, ինչպե՞ս նրա ձեռքին դանակ հայտնվեց”,- ասաց վկան:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ