28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը անհանգիստ են. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է. “Ոչ իշխանական եռյակի ուժերից մեկի ներկայացուցիչը, ով ցանկացել է գաղտնի մնալ, երեկ թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, թե Եռյակի համար լրջագույն փորձություն են դառնալու նաև Եվրասիական տնտեսական միության հետ կապված հարցերը: Ինչպես հայտնի է “Ժառանգությունն” ու նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ԵՏՄ ընդգծված հակառակորդներ են, իսկ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ն առնվազն […]

Սև մութ ամպեր են կուտակվում կառավարության հնաբնակի գլխին.Հրապարակ

՛՛Հրապարակ՛՛ թերթը գրում է. Սև մութ ամպեր են կուտակվում կառավարության հնաբնակ Վաչե Տերտերյանի գլխին: Անգամ ասում են՝ նա կարող է հրաժեշտ տալ պաշտոնին: Տարածքային կառավարման փոխնախարարի պաշտոնում նրան կարող է փոխարինել սպորտի և երիտասարդության փոխնախարար, ՛՛Սյունաց արծիվների՛՛ ղեկավար Խաչիկ Ասրյանը, ով առիթը բաց չի թողնում իշխանություններին իր հավատարմությունը հայտնելու համար: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Բախվել են Արմեն Աշոտյանի և Վաչե Գաբրիելյանի ավտոմեքենաները. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանություն” թերթը գրում է. “Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀ անկախության օրվա առթիվ մարզահամերգային համալիրում Սերժ Սարգսյանի ընդունելությունից հետո իրար են բախվել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի և ՀՀ վարչապետի խորհրդական Վաչե Գաբրիելյանի ավտոմեքենաները: Ընդ որում, այդ ժամանակ և՛ Աշոտյանը, և՛ Գաբրիելյանը եղել են մեքենայում:”ՉԻ” աղբյուրների պնդմամբ, բախումն ուժգին չի եղել, և մեքենաները մի […]

Սերժ Սարգսյանը հրահանգել է. Ժողովուրդ

Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության եւ իշխող Հանրապետական կուսակցության միջեւ սպասվող բանակցությունները, առայժմ սահմանադրական փոփոխությունների շուրջ, պաշտոնապես կսկսվեն Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ կատարելիք այցից հետո: ՛՛Ժողովուրդ՛՛-ը տեղեկացնում է, որ Սարգսյանը հրահանգել է իր թիմակիցներին՝ մասնավորապես սահմանադրական փոփոխությունների հանձնաժո­ղովին եւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, որպեսզի մանրազնին ուսումնասիրի Դաշնակցության ներկայացրած ՍԴ փոփոխությունների փաթեթը եւ իրեն զեկուցի՝ որքանո՞վ են դրանք […]

Տրանսպորտը կթանկանա. Ժողովուրդ

Հոկտեմբերի 1-ից Ստեփանակերտի ներքաղաքային տրանսպորտը թանկանալու է: Ստեփանակերտի քաղաքապետարանում որոշում է կայացվել տրանսպորտի սակագինը 70 դրամից դարձնել 100 դրամ: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ստեփանակերտցիները խիստ դժգոհ են այդ որոշումից և հոկտեմբերի 1-ից պատրաստվում են համընդհանուր բողոքի ակցիաներ կազմակերպել: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:  

Խայտառակ կլինեն. Իրավունք

՛՛Ըստ տեղյակ աղբյուրի՝ ամենևին էլ պատահական չեն այն լուրերը, թե արդյոք ՛՛եռյակի՛՛ վերածված ՛՛քառյակի՛՛ կուսակցությունների առաջնորդներն անձամբ կմասնակցե՞ն հոկտեմբերի 10-ի հանրահավաքին: Ասում են՝ ՀԱԿ առաջնորդը նեղ շրջապատում մեծ կասկածներ է հայտնել կայանալիք հանրահավաքի հաջողության վերաբերյալ: Նա նշել է, որ առանց իշխանափոխության պահանջի հանրահավաքը խայտառակ լինելու առիթ կդառնա, ուստի ՀԱԿ-ը մտադիր է գործընկեր կուսակցություններից պահանջել ներառել […]

ՀՅԴ-ից հետո եռյակում անհանգիստ են. Հրապարակ

Ոչ իշխանական դաշտն իսկական քաոս է հիշեցնում, ՀՅԴ-եռյակ պատերազմը դեռ չհանդարտված, հիմա էլ խլտրոցներ են ընկել եռյակի ներսում: Թեև ԲՀԿ-ն շարունակում է փախչել ”իշխանափոխություն” բառից, սակայն ”Ժառանգություն” կուսակցությունից վերջին օրերին ակնարկում են, որ անկախ ամեն ինչից, իշխանափոխության հարցը բարձրացվելու է հոկտեմբերի 10-ի հանրահավաքում և քննարկվելու է ժողովրդի հետ: Գործընկեր կուսակցության ներկայացուցիչների հայտարարությունները ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանին չեն […]

Ո՞նց կարող է Խա­չիկ Ասրյան տեսակը. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է. ՛՛Սպորտի եւ երիտասար­դության հարցերի փոխնախարար, ՛՛Հայոց ար­ծիվներ՛՛ ՀԿ նախագահ Խա­չիկ Ասրյանից երեկ հե­տաքրքրվեցինք Սյունիքում իր մարզպետ դառնալու հա­վանականության մասին: Նա սկզբում չցան­կացավ պատասխանել, հետո, երբ հարցը ձեւակերպեցինք ավելի հայրենասիրական համատեքստում, հետաքրքրվելով, թե արդ­յոք ցանկություն ունի՞ ծառայել Սյունիքին, Ասրյանն ասաց.  ՛՛Ուրեմն նախ ինչ վերաբե­րում է ցանկությանը, ես իմ ապրած 44 տա­րիների ընթացքում բազմիցս […]

Հերոսաբար զոհված լեյտենանտի հայրը վիրավորված է Վանաձորի քաղաքապետից. Ժամանակ

Օգոստոսի 1-ին հակառակորդի կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների հետեւանքով հերոսաբար զոհված ավագ լեյտենանտ, հետա­խուզական վաշտի հրամանա­տար Զորիկ Գեւորգյանի հուղարկավորության ժամանակ Վանաձորի քաղաքապետը իր օգնականի ներկայությամբ ըն­տանիքին խոստացել է  տրամադրել 1 միլիոն 100 հազար դրամ, որը պետք է ծախսվեր հերոսի գերեզմանի կառուցման վրա: Սակայն հետո խոստացված գումարը աստիճանաբար նվազել է եւ դարձել 360 հազար, որն էլ, ինչպես […]

Քեֆ-ուրախություն Փարավոնում. Ժամանակ

”Ժամանակը՛՛ գրում է. ՛՛ ՛՛Փարավոն՛՛ ռեստորանային համալիրում կայացավ ՛՛Երդվյալ ազատամարտիկների միու­թյան՛՛ համագումարը, որին հա­ջորդեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հյուրասիրությունը: Գագիկ Ծառուկյանը թեեւ հրա­վիրված էր համագումարին, սա­կայն չէր եկել: ՀՀ բոլոր մարզե­րից 1760 ազատամատիկ էր եկել, սակայն նրանցից շատերը խուսափեցին պատասխանել մեր հարցերին’ նշելով, որ դեռ չգիտեն’ ինչ կլինի միության ճա­կատագիրը եւ գերադասում են լռել: Միության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի