10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում գազն ամենաշատն է թանկացել. Ժամանակ

 “Ժամանակը” գրում է, որ բնական գազի հերթական թանկացման փաստն արձանագրվեց ավտոգազալցակայանների օրինակով: “Երեկ արդեն գազալցակայաններում 1 խմ գազն արժե 210 դրամ, իսկ որոշ գազալցակայաններում՝ անգամ 230 դրամ: Մինչդեռ նախկինում նույն՝ 1 խմ գազի դիմաց լցակայաններում վարորդներից պահանջում էին 170-190 դրամ: Ուշագրավ է, որ 1 խմ գազի դիմաց 230 դրամ պահանջում են հիմնականում Գագիկ Ծառուկյանին պատկանող […]

Դանդաղ անկում է ապրում. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է, որ այս շաբաթվա սկզբից ՀՀ Կենտրոնական բանկը ամեն օր 6-ական մլն դոլար է աճուրդով վաճառում, սակայն դա ոչ մի կերպ չի դադարեցնում դրամի արժեզրկումը: “Երեկ դոլարի գինը Հայաստանում աճել է եւս 3 դրամ 38 լումայով: Եթե այդ աճուրդների առաջին օրը՝ երկուշաբթի, մեկ դոլարի գինը 456 դրամ 63 լումա էր, ապա երեկ […]

Շուրջօրյա աշխատանք՝ տոնական սեղանի համար. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհը” գրում է. Ինչպես միշտ, այս տարի եւս տոնական սեղանի պատրաստության ծանր ու տհաճ պարտականությունից խուսափելու եւ տոներն օտար երկրում կամ գոնե հայաստանյան հանգստավայրերից որեւէ մեկում առանձնահատուկ ձեւով անցկացնելու մենաշնորհը միայն քիչ թե շատ ապահովված խավին է տրված: Այն խավին, որի համար, օրինակ, առնվազն 200-300 հազար դրամը 5-6 օրում ծախսելն առանձնապես մեծ շքեղություն չէ՝ […]

Շտաբների աշխատանքը արդյունավետ չի. 168 ժամ

“168 Ժամ”-ն անդրադառնալով  ոչ իշխանական եռյակի երեկ անցկացրած  հանրահավաք-երթի մասնակիցների քանակից` շտաբների աշխատանքն այնքան էլ արդյունավետ չի ընթանում: Չնայած հնարավոր է, որ Համաժողովրդական շարժման առաջնորդներն այնքան էլ չէին կարեւորել միջոցառումը` խնայելով շարժման նյութական եւ կազմակերպչական ռեսուրսները:  Միջոցառումը չկարեւորելու մյուս ապացույցն էլ այն էր, որ դրան չէին մասնակցում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ ՀԱԿ նախագահ Լեւոն […]

“Լյուբոյ բանկ”-ը պարսկահայերը չեն գտել. Ժողովուրդ

Վերջերս բավականին ուշագրավ դեպք է տեղի ունեցել Նոր Նորք վարչական շրջանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում (ԶԱԳՍ): Ըստ “Ժողովուրդ”-ի, որ երկու պարսկահայեր դիմել են նշված ՔԿԱԳԳ եւ փորձել են աշխատակիցներից պարզել, թե ինչ փաստաթղթեր են հարկավոր, որ վերջիններս իրենց ամուսնությունն օրինական գրանցեն: ՔԿԱԳԳ-ի աշխատակիցները նրանց ասել են. “Գնացեք “լյուբոյ” բանկ, այնտեղ կատարեք պետական վճարումը, որից […]

Մերօրյա “Մանթաշովը”. Ժամանակ

Երեկ ի պատասխան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախօրեին Գյումրիին արված 45 միլիոն դրամի նվիրատվությանն առնչվող “Ժամանակի” հարցին’ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասաց. “Երբ Մանթաշովն ուզում Էր ազգի համար մի դրական բան անել ոչ թե գումար Էր բաժանում, այլ գյուղատնտեսական  սարքավորում­ներ Էր տալիս գյուղացուն, որ մար­դիկ կարողանան իրենց հացը վաստակել: Հիմա եթե Ծառուկյանը 10 կամ […]

Պուտինի նախաձեռնությամբ. Ժողովուրդ

Երեկ հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Պաշտոնապես նշվում է, որ կողմերը խոսել են երկու երկրների հարաբերությունների մասին: Ոչ մի խոսք այն մասին, թե հեռախոսազրույցի նախաձեռնությունն ում կողմից է եղել: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ հեռախոսազրույցի նախաձեռնությունը եղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ: Ըստ այդ տեղեկությունների՝ Պուտինն է […]

ՀՀԿ-ի վրա տղա չեն կարող բերել. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, Վարդան Օսկանյանը Մոսկվայում, ապա Բրատիսլավայում մոբիլիզացիա է անցկացնում, Համաժողովրդական շարժման շտաբներ է բացում: Ասել է թե՝ ընդդեմ ՀՀ իշխանությունների ու ՀՀԿ-ի գործունեություն է ծավալում: ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանին թերթը հարցրեց՝ փաստորեն, “տղա են բերում ձեր վրա”:  “Մե՞զ վրա. իրե՞նք, տղա՞ են բերում… Չէ՜, չեն կարող մեզ վրա տղա բերել”: Էդ ինչո՞ւ: “Դե, […]

Գազը թանկացել է. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի երեկվանից զգալիորեն թանկացել է ավտոմեքենաների գազալիցքավորման գինը: Եթե գազալցակայաններոմ մեկ խմ գազը արժեր միջինը 190 դրամ, ապա երեկվանից գործում է նոր գին՝ 200 դրամ: Կանխատեսվում է, որ առաջիկայում գազը էլ ավելի կթանկանա: Խնդիրն այն է, որ ի տարբերություն բնակիչների  այլ փոքր բաժանորդների գազալցակայանները “Գազպրոմ-Արմենիայից” գազը գնում են դոլարի հաշվարկով՝ 1000 խմ-ը 277 […]

Վանաձորի բանտից Հարվարդի շրջանավարտը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց Արսեն Սիմոնյանի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրական եզրակացության՝ նախկինում մի քանի անգամ դատապարտված, 30-ամյա Արսեն Սիմոնյանը հերթական պատիժը կալանավայրում կրելու ժամանակ “Օդնոկլասնիկի” սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է Սեդայի (անունը փոխված է) հետ, թաքցրել իր ամուսնացած լինելու հանգամանքը, խաբեության ու վստահությունը չարաշահելու եղանակով մաս-մաս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի