14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Մոնարխ Գագիկ Ծառուկյանը. Ժամանակ

“Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ Գյումրիում հայտարարել է, որ Ծառուկյան ազգանունը Աստված է տվել հայ ժողովրդին, եւ ինքը սրբությամբ պահելու է այն: Սրան զուգահեռ` Ծառուկյանը հայտարարել է, որ համաժողովրդական շարժումը ծավալվում է եւ թափ է հավաքում:

“Ժամանակ”-ի դիտարկմամբ,  սակայն, համաժողովրդական շարժումն արդեն պատմություն է, եւ Գագիկ Ծառուկյանն, ըստ էության, մոնարխիստական շարժում է հռչակում Հայաստանում: Խնդիրն այն է, որ միապետներն էին, այսպես ասած, Աստծո տվածը, այսինքն` միապետների իշխանությունն էր համարվում աստվածային ծագման, եւ այդ իսկ պատճառով նաեւ այդ իշխանությունը փոխանցվում էր ժառանգականորեն:

Ժողովրդավարական համակարգերում եւ հասարակարգերում, ժողովրդավարական մշակույթներում Աստված որեւէ ազգանուն կամ որեւէ լիդեր չի շնորհում ժողովուրդներին կամ հասարակություններին: Նման համակարգերում Աստված մարդկանց ինչ-որ մեկի անունը կամ ազգանունը տալու փոխարեն, կյանք է տալիս եւ բանականություն, ըստ որի նրանք ընտրություն են կատարում եւ քաղաքական գործունեության մեջ մասնավորապես ընտրում են իրենց լիդերներին, անհատների կամ խմբերի են ընտրում:

Եվ եթե համաժողովրդական շարժման առաջնորդը հայտարարում է, որ Գագիկ Ծառուկյան ազգանունն Աստծո տվածն է, ապա այստեղ ակնհայտ է սահուն անցումը համաժողովրդականից համամիապետականի: Այնպես որ, Հայաստանում կարող են ասել` սկսված է միապետա-դեմոկրատական հեղափոխություն, բուրժուականն այլեւս անցյալում է:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ