20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գեյթսի կամ Ջոբսի մայրը հայ մայրերից ոչնչով լավը չէր. Առավոտ

“Առավոտ”-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է.

Մենք հաճախ ենք մտածում եւ վիճում, թե ինչն է մեզ՝ հայաստանցիներիս պակասում: Ինձ թվում է՝ մեզ պակասում են մեծ հավակնությունները:

“Ինչպե՞ս,- կզարմանաք դուք,- մեզնից էլ ամբիցիոզ ա՞զգ”: Այո, անձնական ամբիցիաների պակաս մենք չունենք: Բայց խոսքս ազգի՝ որպես հավաքականության, հավակնությունների մասին է: Շատ պարզ օրինակ. 1991 թվականին հայաստանցիների մեծամասնությանը թվում էր, որ մենք կարող ենք ունենալ անկախ պետություն:

Այդ՝ ազգի համար ամենամեծ հավակնությանը դեմ էին միայն կարծրացած գաղափարներով նվիրյալ կոմունիստները: Սակայն մի քանի տարում մարդիկ “համոզվեցին”, որ դա հիմար հավակնություն է, “թալանչի ՀՀՇ-ականների” հորինածն է, “երկիրը ջերմուկով պահելու” դատարկ երազանք է եւ այլն: Հետեւաբար, պետք է կա՛մ մի կերպ հարմարվել, կա՛մ փախչել երկրից:

Այսօր անկախ պետություն ունենալու հավակնություններ ունեն մոտավորապես նույնքան մարդիկ, որքան 91 ին “կարծրացած կոմունիստներն” էին: Այսօրվա խորհրդարանում անկախությանը հավատացող “մարգինալների” քանակը 7-8 հոգուց ավելի չէ՝ 131 պատգամավորներից: Տոկոսային նույն փոխհարաբերությունը, ենթադրում եմ, մեր երկրի ներկայիս բնակչության մեջ է:

Իրականում ես վստահ եմ, որ մենք կարող ենք ունենալ ոչ թե անգրագետ օլիգարխներ, այլ Բիլ Գեյթս կամ Սթիվ Ջոբս: Վերջինիս դաստիարակած հայազգի մայրը Հայաստանում ապրող մայրերից ոչնչով լավը չէր:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ