Գեներալ Սարոյանը քյասիբ չի, որ գրեչկա դնի. Հրապարակ
Ըստ “Հրապարակ”-ի, գեներալ Սեյրան Սարոյանը չի ընդունում օրեցօր թռիչքային գնաճի պատճառով հանրության անհանգստությունը: “Մեծ աղջիկ ես, դու խի չգիտե՞ս, որ ամեն նոր տարի էլ լինում ա ընտենց բան, հընչի նոր բան կա՞, որ էլի կէժանանա”,-ասել է նա թերթի թղթակցին: Պատգամավորը պատասխանել է թերթի հարցերին.
– Իսկ իշխանությունն ինչի՞ պիտի վատ աշխատի, մեզ մոտ աշխատատեղեր չստեղծի, նորմալ կյանք չստեղծի, որ մեր տղամարղիկ գնան խոպան:
– Ես ի՞նչ անեմ, գամ ձեր տուն աման-չաման լվամ, ի՞նչ անեմ, ձեր բոստան գամ փորե՞մ, ի՞նչ անեմ, ասա. ասում ես լավ աշխատի:
– Դուք պատգամավոր եք…
– Հա, պատգամավորն ի՞նչ պտի անի, ասա՞:
– Լավ, հիմա շոշափելի գնաճ ունենք. Դուք տեղյա՞կ եք, թե ինչու են բոլոր ապրանքները թանկանում, ու ինչ պետք է անի ժողովուրդը:
– Նոր տարի ա, նոր տարի, ընգեռուհի, էսի խո առաջին տարին չի՞, ըտենց Նոր տարի էղե՞, որ չթանկանա, մի հատ հիշի: Առևտրականի հոգեբանություն ա, երբեք չենք կարա փոխենք:
– Օրինակ Դուք Ձեր Նոր տարվա սեղանին գրեչկա՞ եք դնում, գիտե՞ք, անգամ հնդկաձավարն է թանկացել:
– Ինչի մենք քյասի՞բ ենք, ի՞նչ ենք, որ գրեչկա դնենք: Համ էլ ես ի՞նչ անեմ, գնացեք առեւտրականներին հարցրեք:
– Բա ժողովրդի կեսից ավելին անգամ էդ քյասիբի կերակուր գրեչկան չի կարողանում առնել:
– Ես ի՞նչ անեմ, ասա՛, ես ի՞նչ անեմ: Կեսը պտի հարուստ էղնենք, կեսը՝ ընենց:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: