09 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

Վերադասավորումներ. Հրապարակ

“Հրապարակ”-ի տեղեկություններով, նոյեմբերի 4-6-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների Ազգային անվտանգության մարմինների ղեկավարների սիմվոլիկ՝ 37-րդ նիստը, որի օրակարգում բավականին “ծանր” հարցեր են ներառված եղել՝ “ահաբեկչական ինտերնացիոնալի” գրոհայինների, հավաքագրողների, քարոզիչների դեմ պայքարի, կոնսպիրատիվ բանդաների ցանց ստեղծող մասնագետների ԱՊՀ մուտքը կանխարգելող հարցերից մինչեւ գլոբալ սպառնալիքների դեմ “միասնական պայքարի” հարցեր:

ՀՀ պատվիրակությունը ղեկավարել է ոչ թե ԱԱԾ տնօրենը, այլ ԱԱԾ վարչություններից մեկի պետի տեղակալ-փոխգնդապետ, ինչն էլ, ըստ մեր աղբյուրի, շարժել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն, գեներալ Ա. Բորտնիկովի “հետաքրքրությունը”:

ՀՀ-ի ԵՏՄ անդամ դառնալու, ինչպես նաեւ “միասնական” ԵՏՄ-ական ԱԱԾ “մարմին” ստեղծելու այս իրավիճակը “չի բացառում”, որ ներքին գործերի նախարարության ստեղծումը, որով միանում են ԱԱԾ եւ ոստիկանության համապատասխան կառույցները, գարնանը նախատեսվածի փոխարեն ավելի վաղ տեղի ունենա:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ